Friday, January 30, 2015

Ձմեռային Ճամբարի վերջին օրը

Ճիշտ է, ճամբարային վերջին օրն էր, բայց այսօր շատ ուրախ անցավ: Երեկ՝ մենք գիտեինք, որ վաղը՝ այսինքն այսօր  մեդիաուրբաթին մենք պետք է մասնակցենք: Մենք շատ գեղեցիկ համար էինք պատրաստել, այդ համարը պատրաստել էինք ընկեր Ռուզանի հետ: Մենք շատ շատ էինք: Մեր համարը մարզական էր: Մի քանի երեխաներով շրջան էինք կազմում և օղակ պտտացնում, իսկ մեր դիմացը գեղեցիկ հագուստներով մարզվում էին փոքրիկ երեխաներ: Շատ հետաքրքիր էր:

Thursday, January 29, 2015

Ձմեռային Ճամբարի երկրերդ շաբաթվա, երրորդ օրը

Այսօր նույնպես շատ հետաքրքիր օր ենք ունեցել: Մենք 6-րդ դասարանցիներով գնացել էինք մարզական ստուգատեսին դիտելու և մասնակցելու: Այնտեղ մարզվում էին Նոր դպրոցի և Դպրոց պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանցիները: Իսկ հետո իմացանք, որ մեր դպրոցին հյուր են եկել Հրազդան քաղաքից շատ-շատ երեխաներ, նրանք Հրազդանի 11-րդ դպրոցից էին: Մենք ծանոթացանք և գնացինք առավոտյան պարապմունքին մասնակցելու: Պարեցինք, երգեցինք և սովորեցրեցինք մեր պարերն ու երգերը մեզ հյուր եկած երեխաներին:

Tuesday, January 27, 2015

Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթվա երկրորդ անսպասելի օրը

Այսօր շատ-շատ ամենաշատ հետաքրքիր օրն էր, այսօր մեզ հյուր էր եկել մեր դասարանի Սամվել Բալախչյանի հայրիկը՝ Էդուարդ Բալախչյանը: Նա մեզ հետ շատ երկար զրուցեց և կարևոր բաներ պատմեց, սովորեցրեց և մենք այդ ամենը քննարկեցինք: Նա մեզ հետ խոսեց, թե՞ ինչու մենք չենք կարողանում ազատվել համակարգչից: Դա մենք հասկացանք և վերլուծեցինք այդ ամենը մեր մեջ: Խոսեցինք ազատության մասին. Նա մեզ բացատրեց, թե՞ ինչ է ազատությունը:  Մենք  խոսեցինք, թե՞ ինչպես հաջողության  հասնել, նաև խոսեցինք, նպատակի և ցանկության տարբերությունների մասին:
Զրույցը կարելի է համարել ստացված: 





Monday, January 26, 2015

Ձմեռային Ճամբարի երկրորդ շաբաթվա առաջին օրը

Այսօր՝ ճամբարային երկրորդ շաբաթվա, առաջին օրն էր: Առավոտյան իմացանք, որ վաղը պետք է գնանք Էջմիածին քաղաք, բայց մենք ոչինչ չգիտեինք Էջմիածնի մասին. դե իհարկե մտանք համացանց և արագ գտանք Էջմիածնի մասին տեղեկություններ: Պատրաստեցինք պրեզենտացեաներ և սկսեցինք կարդալ, սովորել: Հետո գնացինք պատմության դասարան, հետո աթեմատիկայի, իսկ հետո ժամանակն էր արդեն գնալու առավոտյան պարապմունքին: Հետո գնացինք հաց ուտելու, իսկ հետո գնացինք մարմնամարզության: Այսօր շատ հետաքրքիր անցավ մարմնամարզության ժամանակ, մենք բատուտ թռանք, օղակ պտտացրինք և իհարկե մարզվեցինք: Կհանդիպենք վաղը:
 Սիրով՝ Եվայից  

Thursday, January 15, 2015

Ընտրությամբ գործունեություն՝ 6-րդ դասարան

2.  Old Armenia's buildings are very deep, only painted the grey. And the new Armenia's buildings are colorful.  Old Armenia's buildings are cracked and dilapidated. But  new buildings are in good condition.  

1. Once upon a time there was a house. There was a book in the house. There were lots of evil things in that book. A girl wanted to read the book. When she read the book she was afraid, because the book was filled  with evil things. Then mother came and said to  here daughter.
- What are you  reading?
-I am reading a book, but the book is filled with evil things.
Next day the girl was very afraid. In the morning the girl took another book  and read. The book was very nice and interesting and the girl lived happy ever after.​

I can
1. I can write compositions in English. see here

2. I can read English texts. see here
3. I can listen and understand
4. I can make presentations
5. I can make films  1 2 3

Tuesday, January 13, 2015

Դիջիթեք Digitech 2015

Digitech 2015


Դիջիպատում
Ես Բերբերյան Եվան եմ: Սովորում եմ Միջին դպրոցում` իմ շատ սիրելի 6-2 դասարանում:Առաջին կիսամյակում շատ բաներ սովորեցի: Մաթեմատիկայի ուսուցչուհին մեզ սովորեցրեց gmail-ով աշխատել, սովորեցինք Smart response վահանակներով  պատասխանել խնդիրներին և հավաքել միավորներ: Սովորեցինք բացասակն թվերը, որոնցով արդեն կարողանում ենք գումարում և  հանում անել: Միջին դպրոցում արդեն ես ինձ մեծ եմ  զգում և զգում եմ, որ առաջ եմ գնացել անգլերենից, քանի որ իմ ուսուցչուհին, միս Լիանան շատ լավ գիտի անգլերեն և մեզ տալիս է իր գիտելիքի մի փոքր մասը: Նաև մի հետաքրքիր բան պատմեմ, Միջին դպրոց հյուր էին եկել վրացիները:  Նրանք պարում էին իրենց ազգային պարերը:  Իրենց խոսքը շատ հետաքրքիր էր: Հիմա ես ձեզ մի հետաքրքիր դեպք կպատմեմ վրացիների հետ կապված: Հունվարի 13-ին վրացիների հետ պարում էինք, երգում, ուրախանում: Ես իմ ընկերների հետ գնացի համակարգչի մոտ, որ փոխեմ երաժշտությունը, և վրացի մի երեխա եկավ և մեզ իր լեզվով (վրացերենով) բան էր ասում, իսկ մենք մեր լեզվով խոսում էինք իր հետ և ծիծաղում: Հետո փորձում էինք ռուսերեն խոսել իր հետ, բայց էլի չհասկացանք իրար, բայց հետո այդ աղջիկն  ասաց: << ֆոտո>> և ցույց տվեց էկրանի նկարը և հասկացանք, որ այդ նկարն է ուզում և բացեցինք այդ նկարը և իրար ժպտալով՝ հեռացանք: Ահա այսպես հետաքրքիր են անցնում մեր օրերը Միջին դպրոցում:

Sunday, January 11, 2015

Պատմություն

Կատարման ժամկետը` 01- 07.09
1. Սահմանել «Մարդ» հասկացությունը և հիմնավորել սահմանումը;
Մարդը մի Էակ է, որին կարողություն է տված  Մտածելու և խոսելու  և գործիքներ պատրաստող կենդանի Էակ: Փորձեցի այսպես արտահայտել իմ միտքը, որովհետև իմ կարծիքով մարդուն այսպես կարելի է բացատրել ինչու չէ նաև բնութագրել, նկարագրել:  
2. Շարադրել մարդու առաջացման վարկածները;
Մարդը առաջացել է կապիկից, շատերը ասում են այսպես բայց մեկ է ես չեմ հավատում այս վարկածը: Նաև գիտնականները պարզել են, որ մարդիկ առաջացել են տիեզերքից:  
3. Նկարագրել նախնադարյան որսորդի, ձկնորսի կամ հավաքչի կյանքը;
Հավաքչի- Բաժանվում են մի քանի խմբերի և հավաքում փոքր շարժվող կենդանիներին և ուտում կամ էփում են հոտո նոր ուտում:
4. Սահմանել «Տոհմ» և «Ցեղ» հասկացությունները;
Տոհմ-Մի նախահորից սերված մարդկանց խումբ, որոնք իրար հետ կապված են արենակցական կապերով: Ապրում էին նույն ավանդություններով և սովորություններով:
Ցեղ-Մեկ նախահորից սերած սերունդների ամբողջությունը:  Ազնվականական՝ իշխանական ծագում ունեցող մարդկանց առանձին խումբ:  Տոհմերից բախկացած բարեկամական մեծ խումբ: Մշակույթը և լեզուն նույնպես նույնն էին:
5. Նկարագրել առաջին գործիքները և բացատրել նրանց գործառույթները;
Առաջին գործիքներից եղել է հատիչը: հատիչը քարի մի կտոր է, որի երեք ծայրը սրված են:  մկրատաձև գործիք է,  դա շատ սրածայր գործիք է, քար տաշելու, փորագրելու համար է, ձեռքի գործիք է: Հետո ստեղծվեցին նաև

6. Թվարկել Հայկական լեռնաշխարհի քարիդարյան հուշարձանները:
Հուշարձանները շուրջ 60 հատ են, գտնվում են՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում, Արագածի լանջերին Արտին լեռան վրա, Սևանի ավազանում, Շենգավիթում, և այլն:

Կատարման ժամկետը` 08 – 14.09
1. Սահմանել «Դպրոց» և «Քննություն» հասկացությունները;
Դպրոցը կրթության մի վայր է, որտեղ երեխաները գնում են և դարնում են մարդ, ուսում են ստանում, սովորում են այն ամենը ինչը նրանց պետք է լինելու մինչև կյանքի վերջ: Դպրոցում երեխաան ընտրում է իր համար ամենահետաքրքիր բանը և խորանում դրա մեջ:
Քննությունը շատ մարդկանց համար գիտելիքի ստուգում է, դպրոցականները քննություն են ունենում տարվա վերջում, որպեսզի տեսնեն իրենց գիտելիքի պարունակությունը:  
2. Թվարկել նախնադարում երեխաներին ուսուցանվող գիտելիքները;
Որսորդություն, մաթեմատիկա
3. Նկարագրել նախնադարյան քննության որևէ օրինակ;
Որսորդություն- Նախնադարում երեխաներին ուսուցանել են ինչպես որսորդություն անել, ինչպե՞ս հասկանալ արդյոք կենդանին զգում է, որ դու ուզում ես նրան բռնել, կամ ուզում ես կրակել:
4. Համեմատել նախնադարի և ժամանակակից դպրոցները:
Նախնադարում դպրոցում  դասագրքեր չկաին, դպրոցները փոքր  էին, իսկ ժամանակակից դպրոցներում արդեն համակարգիչներով և դասագրքերով են անում և դպրոցները երեք հարկանի են:  

Ես կարողանում եմ ստուգատես 6-րդ դասարան

Ես կարողանում եմ ստուգատես՝  Ընտրությամբ գործունեություն

Ես կարողանում եմ ստուգատես՝  English

Ես կարողանում եմ ստուգատես՝   Русский язык

Ես  կարողանում եմ ստուգատես՝ Բնագիտություն

Ես կարողանում եմ ստուգատես՝  Մաթեմատիկա

Ես կարողանում եմ ստուգատես՝ Արվեստ

Ես կարողանում եմ  ստուգատես՝ Մայրենի