Thursday, February 5, 2015

Գրաբար

Դասարանում 23.02.2015թ. (6-1, 6-2, 6-4 դասարաններ)
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
 - Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.

 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Նյութս` այստեղ


Դասարանում (06.02.2015թ. 6-1, 6-2, 6-4 դասարանններ) 
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Արծիվը գնում էր երկնքում և նրան խփեցին նետով: ԵՎ նա զարմացավ,  թէ ո՞վ այս արեց: Նայեց և տեսավ նետը՝ իր փետուրը և ասում է.
- Վայ, ինձնից է իմ սպանվելու պատճառը: 

Բառարան
երթայր — գնում էր
յերկինս — երկնքում
հարին — խփեցին
զնա — նրան
նետիւ — նետով
արար — արեց
հայեցաւ — նայեց
ետես — տեսավ
իւր — իր
ասէ — ասում է
զի — որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ
Ճիշտ կարդա այս բառերը.
յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:
Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.
զփետուրն իւր-իր փետուրը
պատճառ սպանման իմոյ-Իր սպանվելու պատճառը
Առակն աշխարհաբար դարձրու:
Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
Առակի համառոտ փոխադրությունը գրաբար դարձրու (բառերի գրաբարյան դասավորությունն աշխատիր պահել).
Արծվին (զարծիւն) նետով խփեցին: Տեսնելով (տեսեալ) նետը` իր փետուրը, արծիվն ասում է.
— Իմ սպանվելու պատճառն ինձանից է:
Գրիր մեկ նախադասությամբ` այս առակն ի՞նչ է ցույց տալիս (գրաբ. կլինի` Առակս զի՞նչ ցուցանէ: )
Նույն բովանդակությամբ այլ պատմություն գրիր (կա՛մ կարդացած, լսած, կա՛մ հորինած):
Առակի հիման վրա տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...