Saturday, March 14, 2015

Չարենցյան թափառումներ

Երեկ Չարենցի ծնունդի առիթով գնացել էինք Չարենցի առձանի մոտ, կանգնեցինք, արտասանեցինք մի քանի բանաստեղծություններ: Հետո քայլելով գնացինք Կարապի լիճ ճանապարհին պախպաղակ ուտելով արասանում էինք <<Ես իմ անուշ հայաստանի>> <<Ինչքան աշխարհը սիրես >> և այլ գեղեցիկ բանաստեղծություններ:  Կանգնեցինք ջուր խմելու համար և հանդիպեցինք տատաիկների, ովքեր ցանակացան, որ մենք իրենց համար արտասանենք Չարենց, մենք չհրաժարվեցինք այլ սիրով արտասանեցինք: Հասանք Կարապի լիճ, քայլեցինք արտասանեցինք և շատ ուրախացանք: Ուրախ ու երջանիկ վերդարձանք տուն:






Monday, March 9, 2015

Եղիշե Չարենց բանաստեղծություններ

Մանուշակագույն

Կապույտից հետո և ոսկուց հետո,

Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո 
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության
 —Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն...

 Ինձ թվում է այս բանաստեծությունը մի փոքր տխուր բանաստեղծություն է հեղինակը ինքնել ասում է մի խամրած մշուշ մանուշակագույն այսինքն մանուշակագույնը մի փքր տխուր գույն է: Հեղինակի հոգին կարծես տխուր էր, հեղինակը ասում էր որ մի իրիկուն ուսկի շխթան ընկավ լռության գիրկը փռվեց քրոչ դեմքին. Մի խամրած մշուշ մանուշակագույն. Ինձ այս բանաստեղծության մեջ ամենից շատ դուր եկավ այս հատվածը.

-Կապույտից հետո և ոսկուց հետո,Քո՛ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,Որպես երազում ապրած երեկո —Մի խամրած մշուշ մանուշակագույն...

Իմ կարծիքով Այս բանաստեղծության նկարը կլիներ սև ու սպիտակ երանգով: ծաղիկներ չէին լինի, օրվա պահը կլիներ երեկո, քամի, մութ ու մշուշ: 

ԿԱՊՈՒՅՏԸ
Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Այս բանաստեղծությունը կապույտի մասին էր, որ կապույտը թախիծ է և կարոտ թափանցիկ:  Ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև կապույտը շատ եմ սիրում ու  ասել հեղինակի հստակ է ու ջինջ: Բանաստեղծությունը ինձ թվում է պայծառ տրամադրություն է ուրախ ու երջանիկ: Ինձ ամենաշատը դուր եկավ այս հատվածը.

- Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:

Ինձ թվում է այս բանաստեղծության նկարը կլիներ կապույտ երկինք ու սպիտակ, փափուկ ամպեր

Գեղեցիկ բանաստեղծություն 

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՛ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում—
Ծիածան: