Tuesday, May 19, 2015

Ես կարողանում եմ՝ Արվեստ՝ Երկրորդ կիսամյակ

Ես կարողանում եմ Արվեստ ՝ Երկրորդ կիսամյակ 6-րդ դասարան

Իմ պատրաստած նյութերը Երկրորդ կիսամյակում Ես կարողանում եմ պատրաստել ուսումնական նյութեր հանձնարարված թեմաներով.
1- Ժողովրդական արվեստի թանգարան 
2-Ռուսական արվեստի թանգարան 
3-Ժամանակակից արվեստի թանգարան 
4-Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և թանգարանը
5-

Բացի նյութ պատրաստելուց մենք դասաժամերին լուռ ունկնդրում ենք  դասական երաժշտական  ստեգծագործություններ:

Monday, May 18, 2015

Bloggers TV

Ողջույն, Ես Եվա Բերբերյանն եմ, ձեզ կներկայացնեմ բլոգներ թեման: Եթերի ժամանակ ես կպատմ եմ Միջին և Ավագ դպրոցի սովորողների բլոգների մասին, միասին կուսումնասիրենք բլոգները և նյութեր կկարդանք: Այսօր կուսումնասիրենք 6-2 դասարանի Անուշ Թադևոսյանի բլոգը: Սա Անուշ-ի բլոգն է, Անուշը ունի 115 փոստ:

Գրաբար

Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
 - Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
 - Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:



Որսորդը մի կաքավ բռնեց և ուզում էր մորթել: ԵՎ կաքավը ասաց.
- Մի սպանիր ինձ, որովհետև ես խաբեցի շատ կաքավների և գցեցի քո թակարդը:
Որսորդը ասաց.
-Այժմ դու կմեռնես քո ձեռքով, որովհետև սիրելիներիդ ու ազգականներիդ մահվան մատնեցիր: 

Sunday, May 17, 2015

Ես կարողանում եմ՝ Պատմություն՝ Երկրորդ կիսամյակ

Պատմության դասաժամը շատ հետաքրքիր է անցնում: Ես սիրում եմ այն պահերը երբ ուսուցիչը և մենք՝ սովորողներս քննարկում ենք և լսում, թե ի՞նչ է պատմում ուսուցիչը, նա շատ լավ է բացատրում դասը և մենք հասկանում ենք: Լավ է, որ մենք ազատ ենք, շփվում ենք և հարցեր ու պատասխաններ ստանում: Ավելի լավ կլիներ, որ մենք ավելի շատ բաներ կարդանք, կամ պոետներ կամ ուրիշ ինչ-որ պատմություններ.

Friday, May 15, 2015

Я могу

Я могу пропущенные буквы заполнить и сделать упражнение.  В проектов Я участвовал в проектах Летние каникулы СпортДругМоя школа:  у меня есть проекты, но я еще не закончил, но я завершит. Я могу читать, писать, расказавать и т.д. Я могу участвовать  классы.  А ето мои тетрадь линк Мои тетрадь.

Ես կարողանում եմ՝ Բնագիտություն՝ երկրորդ կիսամյակ

Ես կարողանում եմ տարբերել բույսերի տեսակները՝ պալմա, բանբասանք, կալախոե: Ես կարողանու եմ ջրել, հաղը փղրեցնել, չորացնել և ես կերակրում եմ կենդանիներին: Դասերի ժամանակ գնում ենք ջերմոց, ստուգում կենդանիներին, ջրում ծաղիկները և ցանում բույսեր:  Մանրադիտակով ուսումնասիրել ենք բույսերի կառուցվածքը և քննարկել դրա մասին: Կարողանում եմ տարբերել վեգետատիվ և գեներատիվ օրգանները:  Կարողանում եմ բազմացնել բույսեր վեգետատիվ եղանակով:  Առաջին կիսամյակում այդքան էլ լավ չէի սովորում, բայց հիմա արդեն առաջ եմ գնացել:   

Thursday, May 14, 2015

Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ 15․05․2015

Միլենա-Ողջույն կրթահամալիր
Անգելինա-Ողջույն սեբաստացիներ
Եվա-Այսօրվա առավոտյան ընդհանուր պարապմունքը կվարեն՝ Անգելինա Արզումանյան
Միլենա-Եվա Բերբերյանը
 Անգելինա-ԵՎ Միլենա Թորոսյանը
Եվա-օրը սկսենք Կոմիտասյան շարով,  նվագակցում է մեր սիրելի Մերի Առաքելյանը։
Անգելինա-Այժմ պարում ենք Մայրոքե, ներկայացնում է 6-2 դասարանը իսկ նրանց միանում է ավագ դպրոցը, համեցեք
Միլենա-Դիտենք կարճապետրաժ մուլտֆիլմ, որի վերնագիրն է <<Հավատա և ժպտա>>, կարծում ենք այս ֆիլմը կօգնի բոլորիս օրը լավ տրամադրությամբ սկսելուն
 Եվա- Միասնական պար, pa8wum enq

1. Կոմիտասյան շար
2․ Միասնական պար <<Մայրոքե>>
3․ Դիտում  ենք կարճամետրաժ մուլտֆիլմ
4․ Պարում ենք  Հունական պար

Wednesday, May 13, 2015

Ես կարողանում եմ՝ Մաթեմատիկա՝ Երկրորդ կիսամյակ

Մաթեմատիկայի ժամին մենք աշխատում ենք մեր դիսկերով կամ GeoGebra ծրագրով։ Դա շատ հետաքրքիր ու խելացի ծրագիր է։ Ես այդ ծրագրով պատրաստել եմ քառակուսի և այլ շատ բաներ։ Մենք արդեն անցել ենք ամբողջ թվեր, Ռացիոնալ թվեր և հավասարումներ։ Ինձ ամենից շատ դուր է եկել հավասարումներ թեման, ես սիրում եմ զբաղվել x-երով։ Ես մաթեմատիկա շատ եմ սիրում և ուշադիր եմ լինում դասերին, խնդիրները հասկանում, վերլուծում ինքս իմ մեջ։ Մենք 6-րդ դասարան-ից աշխատում ենք նախագծերով ահա տես՝ մեր նախագծերը։ Իսկ սա,  իմ տետրի հղումն է, այդտեղ կարող ես տեսնել և՛ իմ GeoGebra ծրագրով պատրաստած նկարները և՛ մեր դասարանական ու տնային առաջադրանքները։



Վերլուծություններ

24.12.2014 Հեքիաթը շատ հետաքրքիր էր: Այս հեքիաթի գլխավոր ասելիքը այն էր, որ ամենալավ տեղը մարդու համար իր ծննդավայրն է և նրանից հեռու չես կարող մնալ և երջանիկ ապրել: Եղևնին չգիտեր, որ տխուր է լինելու առանց իր ընկերուհի եղևնիների, առանց թռչչուների ծըվծըվոցով երգերի, առանց անտառի ջերմությանն ու գեղեցկության: Ինձ դուր չեկավ եղևնին, որովհետև կարծում եմ, որ նա համառ էր ուզում էր մեծանալ գեղեցիկ լինել, բայց նայև դուր եկավ, որովհետև նա ուզում էր գեղեցկացնել սենյակը իր գեղեցիկ և հմայիչ ճյուղերով:

23.12.2014

Այս պիեսի գլխավոր ասելիքը այն էր, որ պետք չէ շատ բան ուզել, ձմեռ պապիկից, որ բավարարվենք մեր ունեցածով, չէ՞ որ մեզ աշխարհը տված է ապրելու համար և այն շատ լավ տեղ է, չէ՞ որ գիշեր ունենք, որպեսզի հանգստանանք և քնենք մենք ունենք դրանց հնարավորությունները: Հեղինակը խնդրում էր, որ ձմեռ պապը շարունակ չհարցներ երեխաներին թե ի՞նչ են ուզում և երեխաները չկարծեն, որ դու պատրաստվում ես տալ նրանց ինչ ուզում են: Փորձիր նրանց բացատրել, որ նրանք ամեն ինչ ունեն, անգամ եթե նրանք աղքատ են և ուզում են գեղեցիկ տուն, որ ապրեն, կարող է նայև զգեստների, ուտելիքի և բոլոր ուրիշ բաների համար: Երեխաներին ոգևորիր, որ նրանք ունեն ամեն ինչ երջանիկ լինելու համար:Երեխաները ձմեռ պապիին հավատում են: Ձմեռ պապ եթե երեխաներին չես կարողանում տալ այն ինչ նրանք ուզում են, բացատրիր, թե որ քան նրանք արդեն ունեն: ԵՎ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել նախադասության մեջ գլխավոր ասելիքն է:
Վերլուծեք հեքիաթը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:
1. Գրավոր պատմեք երկու ծառերի մասին, համեմատեք նրանց:
2. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը:
3. Համաձայն եք արդյո՞ք ստեղծագործության ասելիքի հետ, ինչո՞ւ:
4. Ձեզ ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, ինչո՞ւ:
5. Որպես վերջաբան՝ գրեք ձեր կարծիքը ստեղծագործության մասին:
Նոր վերջաբան հորինեք առակի համար:
22.12.2014
Կանաչ եղևնին փոքրիկ էր շատ, սիրտը բարի էր, իսկ բարդին շատ համառ էր և միայն ուզում էր, որ ինքը մեծանա և գեղեցիկ լինի: Հեքիաթի գլխավոր ասելիքը այն էր, որ միայն պետք չէ քեզ լավ լինի, բոլորն էլ ուզում են գեղեցիկ, հմայիչ և բարձրահասակ լինեն և մի եղիր այդքան գոռոզ, որքան Բարդին էր, այլ օգնիր բոլորին, որ հասնեն իրենց նպատակին: Այո, համաձայն եմ, որովհետև հեղինակը իրականությունն է գրել: Ինձ ամենից շատ դուր եկավ Կանաչ և փոքրիկ եղևնին, որոհետև նա բարի էր, թեև նրան բարդին չօգնեց, բայց նա բարդուն տաքացրեց իր կանաչ տերևներով և բարդին չմրսեց: Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը: Ես նաև կցանկանայի, որ մի քիչ էլ այգեպանի մասին պատմեր հեղինակը և երբ որ զրուցում էին եղևնիները այգեպանը գար և որևէ խորհուրդ տար նրանց կամ ինչ-որ այդպիսի մի բան: Ինձ թվոմ է պետք չէ հորինել վերջաբան, որովհետև շատ համապատասխան և մի քիչ էլ հուզիչ վերջաբան է:

Լրացուցիչ աշխատանք   Վերլուծեք առակը՝ պատասխանելով հետևյալ հարցերին:1. Գրավոր պատմեք երկու եղևնիների մասին, համեմատեք նրանց:2. Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը:3. Համաձայն եք արդյո՞ք առակի ասելիքի հետ, ինչո՞ւ:4. Ձեզ ամենից շատ ո՞ր կերպարն է դուր եկել, ինչո՞ւ:5. Որպես վերջաբան՝ գրեք ձեր կարծիքը ստեղծագործության մասին:Նոր վերջաբան հորինեք առակի համար:

Եղևնիները տարբեր էին, մեկը համառ էր, իսկ մյուսը սիրում էր օգնել: Մեկը տգեղ էր, իսկ մյուսը շատ գեղեցիկ: Տգեղ եղևնին հարուստ էր խելքով, իսկ գեղեցիկ եղևնին հարուստ էր իր գեղեցկությամբ, որը չուներ մյուս եղևնին: առակի գլխավոր ասելիքը այն է, որ պետք չէ լինել համառ, ինքնահավան այլ պետք է լինել, երջանիկ և այդ երջանկությունը փորձեք գտնել, ոչ թե ձեր, այլ մարդկանց մեջ, օգնելով նրանց երջանիկ զգալ: Այո, ես համաձայն եմ առակի ասելիքի հետ, որովհետև դա ճիշտ է: Ինձ ամենից շատ դուր եկավ տգեղ եղևնու կերպարը, որովհետև տգեղ եղևնին ուշադրություն չէր դարձնում իր տգեղության վրա և օգնում էր մարդկանց, բայց ինձ գեղեցիկ եեղևնին էլ դուր եկավ, որովհետև վերջում իր սխալը հասկացավ: Ես հավանեցի այս ստեղծագործությունը, նա մեզ ուսուցանումմ էր: Ես հասկացա, որ պետք չէ լինել գոռոզ:

12.12.2014II դասԱռաջադրանք 35 /03-04.12.2014/
Փայլլող ձմեռ է: Լուսամուտներից դուրս հիանալի ձմեռ է և մարդիկ հիանում են ձյան փայլով: Մարդիկ չեն ուզում քնել, որովհետև ուզում են անընդհատ նայեն, աչք չթարթեն միայն նայեն: Սիրում են այս եղանակը: Ձյունը երջանկացնում է մարդկանց իր հետաքրքիր արկածներով և գույով: Հետաքրքիր է. Արև չկա, միայն դա է : Բոլոր փողոցներում և մայթերում ձյունն է շողշողում: Կարծես սպիտակ տերև լինեն, որ պարելով, ուրախ թափվում են, թափվում: Երազները միայն ձյան, փաթիլի, լուսնի և արևի մասին են լինում:

Կարդալ հատվածները՝ ուշադրություն դարձնելով ձմեռային պատկերներին:

1. Լուռ, արծաթաշող գիշեր է. ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են. պահակներ անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց քաղաքացի Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜, երկար են ձմռան գիշերները, մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է.— ի~նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի, մարդիկ իզուր ժամանակ չեն կորցնի և կաշխատեն մի բան գլուխ բերել, թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով, որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ՝ հարևանը քնա՞ծ է, թե ոչ

/Ստ Զորյան ,,Ձմռան գիշեր,,/։2.

 Ձյուն է գալիս…Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։ /Ստ. Զորյան ,,Բարեկամներ,,/Լրացուցիչ կրթությունՆկարագրեք ձեր տեսած ձմեռը:Փայլլող ձմեռ է: Լուսամուտներից դուրս հիանալի ձմեռ է և մարդիկ հիանում են ձյան փայլով: Մարդիկ չեն ուզում քնել, որովհետև ուզում են անընդհատ նայեն, աչք չթարթեն միայն նայեն: Սիրում են այս եղանակը: Ձյունը երջանկացնում է մարդկանց իր հետաքրքիր արկածներով և գույով: Հետաքրքիր է. Արև չկա, միայն դա է : Բոլոր փողոցներում և մայթերում ձյունն է շողշողում: Կարծես սպիտակ տերև լինեն, որ պարելով, ուրախ թափվում են, թափվում: Երազները միայն ձյան, փաթիլի, լուսնի և արևի մասին են լինում: կյանքը: Ես ապրում եմ Անգլիայում և այցելում եմ տարբեր տներ: Մի անգամ անցնում էի միմեծ տան կողքով և ցանկացա մտնել տեսնել նրա ներսում ինչ կա: Ես մտա այդ տուն, Այդտեղապրում  էր մի հոգևորական: Ես շատ էի գնումայդ տուն և կարծես ընկերացել էինք ես և հոգևորականը:Մի անգամ գիշերը ես հոտ զգացի գնցիհյուրասենյակ և տեսա, որ իր վարագույրները այրվում են և քիչ հետո էլ տունը կարյվի,ես չգիտեի ինչ անեմ փորձում էի արթնացնել հոգևորականին, բայց չէր ստացվում: Ես եթեչարթնացնեի հոգևորականին տունը կայրվեր: Ես ուրիշ ելք չունեի, պետք է կծեի նրան, որպեսզինա արթնանա:Ես կծեցի նրա այտը: Երբ նա արթնացավ, բարկացավ ինձ վրա, հետո  տեսավ, որ իր տան վարագույրները վառվում են հասկացավ,որ իր տունը այրվելու էր, եթե չարթնացնեի նրան: Նա հասկացավ ինձ և միասին մարեցինք կրակը: Այդ օրվանից դարձանք  հավերժ ընկերներ:

Tuesday, May 12, 2015

Ես կարողանում եմ՝ Մայրենի երկրորդ կիասմյակ




Ողջույն սեբաստացիներ, ես Եվա Բերբերյանն եմ սովորում եմ Միջին դպրոցի 6-2 դասարանում: Հիմա ես ձեզ կպատմեմ ինչ եմ կարողանում ես:  
Մայրենի դասի ժամին, մենք Գործնական քերականություն ենք անում։ Մեր խոսքը բացվում է և ես քիչ եմ վրիպումներ անում իմ խոսքի մեջ։ Կարդում ենք պատմություններ, վերլուծում, քննարկում, մեղադրում, արթարացնում, շարադրում ենք այդ պատմության նման պատմություններ, կամ փորձում ենք պատմության գլխավոր իմաստը գտնել և հետո ամեն մեկիս գրածը կարդում ենք, ստուգում (սխալները) և քննարկում։ Ահա իմ մասնակցած նախագծերի նյութերը  ՝ ՓարվանաՀովհաննես Թումանյան Վերլուծություններ: Ես կարողանում եմ գրաբար կարդալ, օրինակ՝ Որսորդն եւ Կաքաւն, ես կարողանում եմ գրաբարը դարձնել աշխարհաբար օրինակ՝ Որսորդը և կաքավըԱռավոտյան ընհանուր պարապմունքներ շատ եմ վարել ահա մի առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր։  Մաթեմատիկայի ժամին մենք աշխատում ենք մեր դիսկերով կամ GeoGebra ծրագրով։ Դա շատ հետաքրքիր ու խելացի ծրագիր է։ Ես այդ ծրագրով պատրաստել եմ քառակուսի և այլ շատ բաներ։ Մենք արդեն անցել ենք ամբողջ թվեր, Ռացիոնալ թվեր և հավասարումներ։ Ինձ ամենից շատ դուր է եկել հավասարումներ թեման, ես սիրում եմ զբաղվել x-երով։ Ես մաթեմատիկա շատ եմ սիրում և ուշադիր եմ լինում դասերին։ Անգլերենի դասի ժամին մենք սկսել են Activite-ներ անել ու ինձ մոտ ստացվում են, դրանք վառժություններ են մեր անգլերենը թարմացնելու համար։ Հաճախ մենք խաղեր ենք խաղում անգլերեն և դասերին անգլերեն ենք խոսում , որ ավելի շատ բառեր իմանանք։ Ռուսերենս մի քիչ բացվել է։ Նախագծերից մասնակցել եմ  Летние каникулы СпортДругМоя школа:  Ռուսերենի դասերի ժամանակ  մասնակցել եմ քննակրումներին, պատասխանել եմ  ուցուցչի կողմից տված հարցերին: Բնագիտության դասաժամը հետաքրքիր և նոր բացահայտումներով է անցնում։ Մենք իմանում ենք բույսերի, մարդու, օրգանների, թաղանթների և ամեն ամեն ինչի մասին։ Ահա իմ նյութերը՝ Հիմքեր Վառելանյութ և այլ շատ նյութեր (չեմ գտել, չեմ դրել ։) :  Հերթապահության ժամանակ մենք ավում ենք եր դասասենյակը և սրփում փոշիները: Հետո հերթապահ երեխաներով անում ենք մեր տնային առաջադրանքները հետո գնում տուն:   Ֆիզկուլտուրայի ժամին մենք սկսբում մի քանի շրջան վազում ենք, հետո խաղում խաղեր (դրոշակ փախցնոցի, )Ընտրությամբ գործունեությունս Դիզայն-մոդելավորում է։  Ես կարողանում եմ ձևել և կարել: Արդեն ինձ համար կարել եմ 3 գեղեցիկ հագուստներ՝ կիսաշրջազգեստ և երկու գեղեցիկ զգեստ: Հուսով եմ՝ ինձ համար կպատրաստեմ շորտիկ և տաբատ: Ինձ շատ հետաքրքրեց տաբատ պատրաստելու ձևը: Մեր ամառային ճամբարները միշտ նոր ու հետաքրքիր նորություններով է սկսվում և ավարտվում։ Մենք միշտ ուրախ օրեր ենք ունեցել ու միշտ գոհ ենք եղել բոլոր ժամանակներում։ Այս տարի նորից այդպես թող լինի։ Ճիշտ է, ամառային ճամբարը շատ հետաքրքիր է անցնում, բայց կարելի է ավելի շատ ճամփորդել կամ պտտվել Երևանով։ Դպրոցում հետաքրքիր խաղեր խաղանք և իջնենք բակ և այնտեղ ուրախ օր անցկացնենք։
Ուզում եմ օրական մի դասարան աշխատի խոհանոցում և համեղ ուտեսներ պատրաստ են դասընկեներով: Նաև ուզում եմ դասընթացներ լինեն, որպեսզի ինչ-որ նոր բաներ սովորենք։ Անվաչմուշկներով, հեծանիվներով, սքեյթներով, սամակատներով հետաքրքիր մրցույթներ լինեն։  

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս...

Նյութը՝ այստեղ

1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը՝ <<Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են>>:
<<Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք բաբախում են>> Սրանից ես հասկանում եմ, որ այդ մարդիկ որոնք բաբախում են նշանակում է, որ այդ մարդիկ ազատ են, խելացի, հասկացող, որ նրանց պետք չէ սթափեցնել, նրանք ամեն ինչ շատ լավ անում և հասկանում են: 
2. Ստեղծագործում եք -<<Բաբախող մարդիկ>> 
 Բաբախող մարդիկ:

Մի երկրում բոլորը արթուն էին, բոլորը աշխատում ու նրանք պարապ չէին: Այդ երկրում կար մի թագավոր, ով սիրելով և հարգելով իր երկրի բնակիչներին, երկրի անունը դրել էր <<Բաբախող մարդիկ>>:  : Այդ մարդու անունը Տիգրան էր: Տիգրանը մի առավոտ վերկացավ և գնաց թագավորի շքեղ պալատը: Տիգրանը առաջին անգամ էր գտնվում այդտեղ, նա պալատի առջև զարմացած մի քանի րոպե կանգնել էր և չէր շարժվում: Նրան մոտեցան պալատի ուղեկիցները և հարցրեցին.
-Ողջո՝ւյն տղա, Ինչո՞ւ ես եկել, ի՞նչ ես ուզում:
-Ողջո՝ւյն պարոն, եկել եմ թագավորին այցի:
Պալատի ուղեկիցները Տիգրանին թագավորի մոտ ուղեկցեցին և դուրս եկան պալատից, որպեսզի նրանք հանգիստ զրուցեն:
Տիգրանը ասաց.
- Ողջո՝ւյն թագավոր, Ես եկել եմ, որ իմ անամ և խնդրում եմ ինձ ասա ինչու ես մեր երկրի անունը հենց դա դրել:
- Ողջո՝ւյն տղա, իսկ ինչո՞ւ քեզ հետաքրքրեց:
Տղան պատասխանեց.
- Ոչ միայն ինձ է հետաքրքրում, այլ բոլոր երկրի բնակիչներին:Չ՞է որ մենք այստեղ ենք ապրում, պետք է իմանանք մեր երկրի մասին ամեն ինչ: 
-Տղաս,- համաձայնեց թագավորը,- ես կասեմ քեզ,-շարունակեց թագավորը,- ես գիտեմ, որ երկրի բնակիչները անգամ չեն քնում և նրանք գիտեն ինչ պետք է անեն և նրանց պետք չէ հիշեցնել և ստիպել: ԻՄ կարծիքով << Բաբախող մարդիկ>> նշանակում է, որ  իմ երկրի մարդիկ բաբղում են, այսինքն շարժման մեջ են և միշտ աշխատում են: Այս օրվանից <<Բաբախող մարդիկ>> երկրում բնակիչները սկսեցին ավելի շատ աշխատել, 
և իրենց գործերը ավարտին հասցնեն:

Friday, May 8, 2015

Կարծիքներ

Անգլիական դաստիարակություն` նյութը տես այստեղ 

Իմ կարծիքը

Շատ հետաքրքիր թեմա էր։  Օրինակ՝  ես համամիտ չեմ, որ երեխայի հետ զբաղվի ոչ թե երեխայի մայրը այլ դաստիարակը, կամ էլ մայրերը դաստիարակներ են վարձում, որ երեխաներին դաստիարակ են։ Ես չեմ ընդունում դա։ Այ, համամիտ եմ նրա հետ, որ ծնողները տուն-տեղ են գտնում, աշխատանք են գտնում նոր երեխայի մասին են մտածում։ Դա ճիշտ է։ Բայց զարմանում եմ, ոնց ծնողները չեն ուզում իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել, կամ էլ տատիկներն ու պապիկները չեն ցանկանում երեխայի հետ անվճար ժամանակ անցկացնել, նրանք ուզում են որ երեխաների մայրերը, հայրերը վճարեն իրենց,  նոր իրենց թոռնիկների հետ խաղան ու զբաղվեն։ Անգլիայում շաբաթը մեկ անգամ են տնային անում, ես կուզեի մեր մոտ էլ այդպես լիներ։ Մսուրային դպրոցը իդեալական էր. շատ լավ է, որ փոքրերին մանկուց սովորեցնում են միմյանց օգնել, իրար հանդեպ սիրալիր լինել: Ինձ դուր չեկավ, որ անգլիական երեխայի մանկությունը կարճ է տևում, որովհետև նա չորս տարեկանից հաճախում է դպրոց: