Friday, May 8, 2015

Կարծիքներ

Անգլիական դաստիարակություն` նյութը տես այստեղ 

Իմ կարծիքը

Շատ հետաքրքիր թեմա էր։  Օրինակ՝  ես համամիտ չեմ, որ երեխայի հետ զբաղվի ոչ թե երեխայի մայրը այլ դաստիարակը, կամ էլ մայրերը դաստիարակներ են վարձում, որ երեխաներին դաստիարակ են։ Ես չեմ ընդունում դա։ Այ, համամիտ եմ նրա հետ, որ ծնողները տուն-տեղ են գտնում, աշխատանք են գտնում նոր երեխայի մասին են մտածում։ Դա ճիշտ է։ Բայց զարմանում եմ, ոնց ծնողները չեն ուզում իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնել, կամ էլ տատիկներն ու պապիկները չեն ցանկանում երեխայի հետ անվճար ժամանակ անցկացնել, նրանք ուզում են որ երեխաների մայրերը, հայրերը վճարեն իրենց,  նոր իրենց թոռնիկների հետ խաղան ու զբաղվեն։ Անգլիայում շաբաթը մեկ անգամ են տնային անում, ես կուզեի մեր մոտ էլ այդպես լիներ։ Մսուրային դպրոցը իդեալական էր. շատ լավ է, որ փոքրերին մանկուց սովորեցնում են միմյանց օգնել, իրար հանդեպ սիրալիր լինել: Ինձ դուր չեկավ, որ անգլիական երեխայի մանկությունը կարճ է տևում, որովհետև նա չորս տարեկանից հաճախում է դպրոց:  

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...