Sunday, February 28, 2016

Если бы я была актрисой...

Если бы я была актрисой, я думаю, что мой день был бы очень насыщенным. Вот как я представляю один из своих дней в будущем.   
Я сегодня проснулась очень рано, ведь у меня сегодня две репетиции, съемка и премьера в театре.  К 10-ти я уже подъехала к театру, где меня ждали режиссер и остальные актеры для первой репетиции.  Я так давно мечтала сыграть Джульетту, и вот- моя мечта сбылась. Сегодня вечером я буду блистать на сцене рядом с уже знаменитыми великолепными актерами. Говорят, что наш спектакль будет выдвинут на приз “Золотой глобус”! Я верю, что мы будем ла.уреатами этого конкурса!
Съемки фильма, где я играю тоже с большим удовольствием, прошли, как обычно, хорошо, и я с приподнятым настроением приехала вечером на премьеру. Мои родственники и друзья уже собрались у гримерки и воодушевляли меня кто как мог.
Премьера спектакля прошла с огромным успехом! Я, заваленная цветами, уставшая, но очень довольная, еле добралась домой. Но… Никакого сна! Ведь завтра новая репетиция, новая роль, которую надо выучить к утру...

Sunday, February 21, 2016

Մի քիչ Չարենց...

Ռադիոնյութ
Տես Այստեղ

Տերյանական շունչ...

Ռադիոնյութ
Տես Այստեղ
Ռադիոնյութ
Տես այստեղ

Արտասանում եմ Թումանյան...

Ռադիոնյութ
Տես Այստեղ
Ռադիոնյութ
Տես այստեղ
Ռադիոնյութ
Տես այստեղ
Ռադիոնյութ
Տես այստեղ
Ռադիոնյութ
Տես այստեղ 



Շարադրություններ...


Իմ աշխարհն ու իմ օրենքները
Ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ: Սա իմ աշխարհն է, բայց օրենքները իմը չեն, ես չեմ հորինել ու գրել, ես չեմ որոշել որն է ճիշտը: Բայց ես ունեմ իմ օրենքները: Ես դրանով եմ ապրում, հենց ի՛մ օրենքներով: Աշխարհը չգիտի իմ օրենքների հերթականությունը: Շարժվել իմ օրենքներով դժվար կլինի թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքում և թե՛ ողջ աշխարհում: Օրենքը լինում է կյանքիդ համար, կյանքդ շարժվում է քո օրենքով, դու ապրում ես կյանքիդ օրենքով: Մարդիկ ունեն իրենց սեփական օրենքները, բայց ոչ ոք, անգամ հենց ինքը չգիտի, որ շարժվում է այդ օրենքով: Աշխարհի օրենքները տարբեր են, բայց քոնը յուրահատուկ է:

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, ուզում ենք հասնել, բայց չի ստացվում։ Փնտրում ենք, բայց երբեք չենք գտնում։ Մեր ներսում ինչ-որ պակաս անկյուն կա, որը չենք կարողանում լրացնել, ինչ-որ բան, որ մեզ ժանհասկանալի է։ Սպասում ենք, փնտրում, ուզում ենք այդ պակասը գտնել։ Եվ միշտ ամեն ինչ պակաս է, ինչ-որ բան կա, որ միշտ մեզ անհայտ է։ Սե՞րն է, գիտելի՞քը, ընկերությո՞ւնը։ Մեզ դա էլ է անհայտ, անգամ չգիտենք, թե ինչն է մեզ պակասում։ Սպասում ենք օրվան, սպասում ենք պահին։ Ե՞րբ կլինի։ Սկզբում մտածում ենք, որ մեզ ամեն ինչ հայտնի է, խորանում ենք դրա մեջ, բայց նորից․․․ ամեն ինչ անհասկանալի ու պակաս։ Կյանքում կան այնպիսի պահեր, որ ուզում ես կրկնվեն, սպասում ես, սպասում, բայց չեն կրկնվում։

Ես կարդում եմ, որովհետև…
Ես կարդում եմ, որովհետև ինձ օգնում են գրքերը, վեպերն ու հեքիաթները: Օգնում են ապրել, ճիշտ գործել, տալիս են պայծառ ու հիանալի մտքեր: Գիրքն ընկեր է ինձ դառնում, խորհուրդ տվող ընկեր: Ընկեր, որ երբեք չի չարանում, չի թողնում քեզ մենակ: Իսկ խորհուրդները չեն պակասում, մտածում եք ինչո՞ւ, որովհետև գրքերը անվերջ են, մեկը մեռնում է մյուսն է ծնվում, ավելի լավը, բայց երբեք հինը չի մոռացվում: Ես կարդում եմ, որովհետև դեռ ժամանակ ունեմ շատ բաներ հասկանալու ու նաև ժամանակ ունեմ կարդալու  ու վերլուծելու: Եվ հետո հիշում եմ այն ամենը,  ինչը որ տպավորվում է քո մեջ, ու հաճախ նաև քո կյանքում լինում են պահեր, որ հիշում ես քո կարդացած գրքի մի մաս, որ նման էր  քո կյանքի այդ պահին: Կարդում եմ երբ տխուր եմ, կարդում եմ երբ ուզում եմ, կարդում եմ երբ ժամանակ ունեմ: Կարդում եմ, որովհետև սիրում եմ:
Կյանքը, իհարկե, հրաշալի է, եթե կողքիդ կան ընկերներ, կողքիդ է քո ընտանիքը, քեզ օգնողները շատ են: Կյանքը լի է անակնկալներով, և դու չգիտես, թե ինչ է լինելու վաղը քեզ հետ` լավ բան, թե վատ, ինչին դու չես էլ սպասում: Գնահատիր ապրածդ այն օրերը, երբ սովորել ես սխալներիդ վրա, այն օրերը, որոնք քեզ սովորեցրել են ճիշտ ապրել, շփվել, կիսվել, և այն ամեն ինչը, որ քեզ միշտ պետք են գալու կյանքում: Կյանքը կլինի հրաշալի այն դեպքում, երբ  դու հասկանաս կյանքի գինն ու ճիշտ օգտագործես այն: Սկսենք մանկությունից, այն օրերը, որ դու սկսեցիր գնալ մանկապարտեզ քեզ շատ բան են տվել, այդ օրերից դու արդեն գիտես, թե ինչ է կյանքն ու ինչու մենք կանք, գոյություն ունենք: Դպրոցում արդեն պետք է լուրջ սովորես, քո դիմաց դնես նպատակ և հասնես դրան: Կան մարդիկ, ովքեր չեն սովորում և մեծանում են անբան: Դու ինքդ պետք է քո համար ստեղծես հրաշալի կյանք: Դու պետք է հասկանաս` որ պահին` ինչ պետք է անես: Երբ տուն ես հասնում, պետք է դա՞ս անես, թե պետք է բակ իջնես և խաղաս ընկերներիդ հետ: Այդ տարիքից է սկսվում ինքնավստահությունն ու ինքնուրույն ապրելը, ինքնուրույն որոշումներ կայացնելը, չէ որ մի օր է  գալու, որ  մենք էլ չենք ունենա այն ծնողներին, որոնք մեզ ամբողջ կյանքում օգնել են, և երբ նրանք դեռ քեզ հետ են լինում, այդժամ դու այդքան էլ ինքնուրույն չես կայացնում քո որոշումները, անգամ այն ամենահասարակ բանը, օրինակ` թե ինչ շոր պետք է հագնես վաղը, չէ որ դպրոցական տարիքում դեռ հարցնում ես մայրիկիդ` կարող ես դա հագնել թե ոչ, իսկ հասուն ժամանակ այդ հարցը էլ քեզ պետք չի գալիս: Հրաշալի կյանքը փողը չէ,որ կարող ես ամեն ինչ գնել դրանով և քեզ լավ զգաս,  հրաշալի կյանքը ընկերներն են, ծնողները, քեզ հարազատ մարդկանց հետ շփվելն ու ուրախ տոներ նշելը: Այն հաջողություններն ու ձեռքբերումները, որ ունեցել ես քո սովորելու արդյունքում, սովորել ես դեռահաս ժամանակում և ահա այսօր մեծ հաջողությոնների տեր ես, և այս դեպքում դու արդեն քո քրտինքով ձեռքբերած հաջողություններից կունենաս նաև քո վաստակած գումարը,  կունենաս սիրող ու հավատարիմ կյանքի ընկեր, և այս ամենը քո կյանքն ավելի հետաքրքիր կդարձնի: Հրաշալի կյանք է, երբ քո նպատակներին հասնում ես, վստահելի ես լինում, երբ բոլորը քեզ սիորւմ, հարգում ու, ինչու չէ,  մի քիչ էլ նախանձում են: Ամեն մարդ իր ձևով է պատկերացնում Հրաշալի կյանք խոսքերը, ես սա եմ պատկերացնում այս խոսքերի տակ` ներդաշնակ ու գոհացած կյանք:


Իմ մեկ օրվա նկարագրություն։
Օրս նույնն էր՝ արևոտ, միասնական ու գունեղ։ Արթնանալուն պես տեսա, որ շողում է արևը։  Ընկերների հետ միասնական պարով, երգով ու խնդությունով սկսվում է դպրոցական օրը։ Դպրոցի գույներն ու զարդարանքը հետաքրքիր են դարձնում ու գունավորում օրը։  Դպրոց մտնելուն պես երեխաները արդեն պատրաստվում էին պարապմունքին, որտեղ երգով ու պարով ողջունում ենք բոլորին։ Սկսվեցին դասերն ու դասերի ժամանակ երեխաների հետ պատահած արկածներով լի օրը։ Ամեն օր, ամեն դասի ժամանակ սովորում եմ ու փորձում ընկալել ուսուցչուհու ասած ամեն մի բառը։ Ավարտվեց չորորդ դասաժամն, ու եկան <<համեղ>> րոպեները։ Դասերից հոգնած ու արդեն քաղցած վիճակով գնում ենք ճաշելու։  Փորձում ենք ուտել օգտակար, համեղ ու անվնաս կերակուր, որը հա՛մ ազդում է ուղեղի, հա՛մ էլ ազդում է լավ մարսողության վրա։ Վերջացան իմ դասերը, և ես պետք է գնամ տուն։ Հոգնած: Ուրախ եմ, որ հոգնած եմ. ուրեմն լավ եմ աշխատել:

Աշուն է, պայծառ աշուն
Տերևները դեղին, ծառերը մերկ, արևը շողում է երկնքի կապույտ ստվերի տակ:Այս ամենը կոչվում է Աշուն: Խշխշան ու գույնզգույն տերևներով լիքն է գետինը, տերևներին նաելիս բոլորս ժպտում ենք: Արևի ճառագայթները պայծառեցնում են աշնան գույները ու ջերմացնում մարդկանց սրտերը: Երեխաների ուրախ ձայներն ու տերևների խշխշոցը լսելիս հասկանում ես, որ աշուն է, որ աշունըէլի վերադարձել է: Սա է կոչվում Պայծառ աշուն:

Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն

Հարազատ ու կարևոր անկյուն բոլորը ունեն։ Այնտեղ պահում են իրենց սրտին մոտ, հարկավոր ու պետքական իրեր։ Իմ անկյունում  իմ մտքերն են, իմ ընկերների հետ եղած ամենալավ ու բարի պահերը։ Սիրում եմ հիշել անցյալում եղած բոլոր դեպքերը, որնցում ես գլխավոր դերակատարն եմ եղել․այդ ամենը իմ ծննդավայրում, իմ մանկության դրվագներում, իմ պապիկի ձեռքերով պատրաստված այգում է պահված։ Երբ արթնանում էի լսելով ծիտիկների երգը, որոնք նստում էին իմ պապիկի տնկած ծառի վրա։ Ամեն առավոտ փորձում էի բռնել ծիտիկներից մեկին,  բայց չէր ստացվում։Արթնանում էի, խաղում էի աշնան տերևների հետ։ Մինչև հիմա էլ իմ աչքի դիմաց են այդ պահերն ու իրադարությունները:
Հիշում եմ ու ժպտում ինքս ինձ․․․

Պատուհան

Մարդիկ իրենց ներսում ունեն պատուհաններ։ Դա բնավորթյան պես մի բան է, որը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում։ Պատուհանից դուրս կտեսնես այն բաները, ինչ որ ուզում ես, ինչը քեզ դուր է գալիս, և այդ ամենը դու կտեսնես քո օգնությամբ, քո ցանկությամբ։ Պատուհանին դու նայում ես, ասում ես այն, ինչ ուզում ես, դու խոսում ես նրա հետ։ Խոսում, պատմում այն ամենը, ինչը եղել է քեզ հետ։

Իմ երեկվա օրը


Արթնացա ու առաջին բանը, որ եկավ մտքիս` ընկերներս էին: Մեկ գիշերվա մեջ հասցրել էի կարոտել նրանց: Հիշեցի նրանց, մեր խաղերը, դասերը ու արագ-արագ հագնվեցի, պատրաստվեցի և դուրս եկա տնից: Եղանակը արևոտ էր, բայց միաժամանակ ցուրտ: Մեքենայի մեջ մտածում էի, թե երբ կհասնեմ, և երբ հասնեմ` երեխաներից  որևէ մեկը եկած կլինի՞: Հասա դպրոց, բակում երեխաները շատ էին, և բոլորը  շտապում էին շուտ մտնել դպրոց և տեսնել իրենց ընկերներին: Ես նույնպես նրանց նման շտապում էի: Մտա դպրոց, հանդիպեցի ընկերներիս, և սկսվեց մեր հետաքրքիր ու մարդաշատ առավոտյան պարապմունքը: Մեզ հյուր էին եկել վանաձորցիները և սպիտակցիները: Մենք նրանց համար Տերյան արտասանեցինք, պարեցինք և նրանք նույնպես մեզ հետ սկսեցին պարել: Վերջացավ առավոտյան պարապմունքը: Մենք` աղջիկներով, ընկեր Մերիի խնդրանքով գնացինք համերգասրահ, որտեղ մեզ նա սովորեցրեց Կոմիտասից միքանի երգ: Սովորեցինք երգերը և շտապեցինք դեպի կենսաբանության դասարան: Իսկ հաջորդ առարկան մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր: Ես և իմ ընկերուհիները  ընտրել ենք իսպաներեն լեզուն: Սովորեցինք նախադասություններ և բառակապակցություններ,  որոնք շատ են օգտագործվում:  Դասի վերջին րոպեներին արդեն զգում էինք, որ կարոտել ենք բուֆետը


Էլի գարուն կգա․․․


Բնության հոտն արդեն գալիս է․․․ գարունն է գալիս։ Դասեր, խաղեր, ծաղիկներ, ընկերներ և կանաչ բնություն։ Այս ամենը գարնան նկարագրությունն է՝ իմ պատկերացմամբ։ Դաշտերը պայծառ են և շողում են,  ինչպես արևը։ Պայծառ մտքերը հանգիստ չեն թողնում։ Ուզում եմ վազեմ, քայլեմ դաշտերով, պառկեմ խոտերին և երազեմ։ Երազեմ նրա մասին, ինչը պայծառ է և ցանկալի։ Գարնան ընթացքը շատ արագ է լինում։ Գարունը վազում է իմ կյանքում, ես չեմ նկատում նրան՝ ոնց եկավ, ոնց անցավ։ Գարունը սովորեցնում է մանուկներին ժպտալ, մեծերին՝ վայելել։  Իսկ երբ ավարտվում է Գարունը,  գալիս են ամառվա գեղեցիկ տեսարանները, բայց կանաչ բնությունը մնում է և մարդկանց երեսին հիմար ժպիտ է բերում։ Էլի գարուն կգա․․․ Էլի բնություն։


Մարդ ում վստահում եմ


Մարդ, ընկեր, թե՞ քույր։  Մարդ, ում ամեն ինչ եմ վստահում, քույրս է։ Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս ինձ։ Իմ մասին գիտի ամեն ինչ։ Չգիտեմ ինչի եմ ամեն ինչ վստահում, բայց ես նրան պատմում եմ ամեն ինչ, իսկ պատմելուց հետո ինձ շատ լավ եմ զգում, թեթևացած։ Երևի նրանից է, որ  վստահ եմ հաստատ ոչմեկի չի պատմի այն ամենը, ինչ պատմում եմ նրան։   Նրան վստահում եմ նաև այն ամենը ինչը փչացնում եմ։ Օրինակ՝ եթե ես ինչ-որ մի բան փչացնում եմ, կեղտոտում, ջարդում։ Ես ասում եմ նրան, որ ինչ-որ բան մտածենք և մայրիկը չտեսնի։ Քույրս իմ միակ ու բարի ընկերն է, որ սիրում եմ իրեն, վստահում ու միշտ կիսվում իր հետ։ Քույրս չի խանդում, չի նեղացնում, ուզում է անել ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ։ 

Friday, February 19, 2016

Էվկլիդես

«Սկզբունքները» Էվկլիդեսի ամենակարևոր աշխատությունն է։ Այն կազմված է 13 հատորներից, որոնցից առաջինն ամբողջովին նվիրված է եռանկյուններին և վերջիններիս հատկություններին, 2-րդում տրվում են բազմանկյունը հավասարամեծ քառակուսի դարձնելու մեթոդներ, 3-րդը շրջանագծերի մասին է, 4-րդը՝ ներգծյալ և արտագծյալ բազմանկյունների, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ գլուխներում բերվում է համեմատականությունների երկրաչափական շարադրանքը, 6-րդը նվիրված է նմանություններին, իսկ վերջին 3-ը՝ տարածաչափությանը։ 
Էվկլիդեսի գրչին պատկանում են մի շարք այլ աշխատություններ, որոնցից են.
  1. «Data»-ն, որը սերտ կապված է «Սկզբունքների» հետ.
  2. «Պատկերների տրոհման մասին», որից պահպանվել է միայն արաբերեն թարգմանության մի մասը, և որը պատմում է պատկերների՝ հավասար կամ տրված հարաբերությամբ 2 կամ ավելի մասերի բաժանման մասին.
  3. «Phaenomena»՝ նվիրված տարածական երկրաչափությանը և աստղագիտությանը։
  4. «Կոնական հատույթներ»

Նիկոլայ Լոբաչևսկի

Նիկոլայ Լոբաչևսկին 1807 - 1811 թթ. ուսանել և ապա դասավանդել է Կազանի համալսարանում, որտեղ 1816 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ 1820 - 1822 թթ. եղել է այդ համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1827 - 1846 թթ.՝ ռեկտոր։ 1830 թ. Լոբաչևսկին հրատարակել է իր նոր ստեղծած երկրաչափության հիմունքները, որոնք թերևս սկզբում չնդունվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան XIX դարի մաթեմատիկական մտածողության վրա։ 1830 թ-ին Լոբաչևսկին հրատարակել է իր ստեղծած նոր երկրաչափության հիմունքները, որոնք թեև սկզբում չընդուվեցին, բայց հետագայում մեծ ազդեցություն ունեցան XIX դարի մաթեմատիկական մտածողության վրա:
Լոբաչևսկին աշխատանքներ ունի հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի, հավանականությունների տեսության, մեխանիկայի, ֆիզիկայի, աստաղագիտության վերաբերյալ:

Thursday, February 18, 2016

Քիմիա

        

KMNO4

1.Նյութի անվանումը
Կալիումի պեռմանգանաթ(марганцовка)
2.Ինչ տարերից է կազմված նյութը
K-կալիում, MN-մանգան, O-թթվածին
3.Ամեն մի տարրից քանի ատոմ կա մոլեկուլում
1 մոլեկուում կա 1 կալիումի ատոմ, 1 մանգանի ատոմ, 4 թթվածնի ատոմ
4.Հաշվել հարաբերկան մոլեկուլային զանգվածը Mr
Mr(KMNO4)=Ar(K)+Ar(MN)+Ar(o)*4=39+55+16*4=158
5.Տարրեի զանգվածային հարաբերությունը
m(K):m(MN):m(O)=39:55:64
6. տարրի զանգվածային բաժինը
տարրի զանգվածային բաժինը ցույց է տալիս թե նրա ատոմային զանգվածը, որ մասն է կազմում մոլեկուլային զանվածից։
W(K)=39158*100%=25
W(MN)=55158*100%=35%
W(O) =40%
7.նյութը բարդ է թե պարզ
բարդ


  NaHCO3-կերակրի սոդա 
          1. Na, H, C, O
          2. Na-1 H-1 C-1 O-3 
          3. Mr (NaHCO3)  23+1+12+16*3=84   
          4. 



  1.        Ամեն ինչ ատոմի մասին
  1.         Սովորում ենք թե ինչ է պարբերությունը
  1.      Խումբը և ենթախումբը, ինչ է ցույց տալիս խմբի համարը
  1.      Մենդելևի պարբերական օրենքը
  1.      





     Ինչ է ցույց տալիս կարգաթիվը
         Կարգաթիվը ցույց է տալիս պռոտոնների և էլեկտրոնների թիվը, և միչուկի լիցքը։  Ատոմային զանգվածը կազմված է պռոտոնների, նյետրոնների և էլեկտրոնների զանգվածների գումարից։ Էլեկտրոնների զանգվածը 2000 անգամ




            Առաջադրանք
   Նատրիում
   
     
Ատոմի  կառուցվածքը 
 Ծծումբ և երկաթ

  1.      Մաքուր նյութեր սահմանումը
  1.   Համասեռ, անհամասեռ խարնուրդներ
  1.  Պարզ և բարդ նյութեր 
  1. ֆիզիկական և քիմիական երևույթներ
  1. խառնուրդների բաժանման եղանակները
  1.  նյութերի հատկությունները  

     
     Պարբերական համակարգը


Խառնուրդների բաժանման եղանակները՝


            Որոշել հետևյալ տարրերի դիրքը, պարբերական համակարգում և ատոմի բաղադրությունը, համար,8  7,11, 52, 75, 19, 30, 39 
     Թթվածին
     նշան- O
      կարգաթիվ- 8
     զանգված- 16
     պարբերություն- երկրորդ 
     խումբը- 6
     ենթախումբ- գլխավոր
     պռոտոն- 8
     նյետռոն- 8
     էլեկտրոն- 8
     Ազոտ
      Նշան-N
      կարգաթիվ-7
     զանգված 14
     պարբերություն- երկրորդ
      խումբը- 5
      ենթախումբ- գլխավոր
     պռոտոն- 7 
   նյետրոն-7
   էլեկտրոն-7

    Նշան- Na
    կարգաթիվ-11
     զանգված-23
     պարբերություն- 3րդ
    խումբը- առաջին
    ենթախումբը-  գլխավոր
    պռոտոն- 11
   նյետրոն- 12
    էլեկտրոն- 11
    Տելուր
    նշան- Te1
    կարգաթիվ-52
    զանգված-128
    պարբերություն-5
    խումբը-6
    ենթախումբը-գլխավոր
     պռոտոն- 52
    նյետրոն- 76
     էլեկտրոն-52
    Ռենիում
    նշան- Re
    կարգաթիվ-75
    զանգված-187
    պարբերություն-6
    խումբը-7
    ենթախումբը-երկրորդական
     պռոտոն- 75
    նյետրոն- 112
     էլեկտրոն-75 
     K
        նշան-K
       կարգաթիվ-19
    զանգված-40
    պարբերություն-4
    խումբը-1
    ենթախումբը- գլխավոր
     պռոտոն- 19
    նյետրոն- 21
     էլեկտրոն-19
     Zn
     նշան-Zn
       կարգաթիվ-30
    զանգված-66
    պարբերություն-4
    խումբը-երկրորդ
    ենթախումբը- երկրորդական
     պռոտոն- 30
    նյետրոն- 36
     էլեկտրոն-30
     Y

   նշան-Y
       կարգաթիվ-39
    զանգված-89
    պարբերություն-5
    խումբը-երրորդ
    ենթախումբը- երկրորդական
     պռոտոն- 39
    նյետրոն- 50
     էլեկտրոն-39
       P
    նշան- p
    կարգաթիվ-15
     զանգված-31
    
ճ


      




     1. նյութի փոքրագույն մասնիկն է
    2. Հունարենից թարգմանվում է անբաժանելի
           3.Ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է
          4. Քիմիական ռեաքցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են, իսկ ֆիզիկական երևույթների ժամանակ և մոլեկուլները և ատոմները պահպանվում են։
      5.Ատոմները ֆիզիկապես բաժանելի մասնիկներ են, ատոմները կազմված են միչուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից, միչուկը կազմված է դրական լիցքավորված պռոտոններից  և չեզոք նյետռոններից, միչուկը դրական լիցք ունի։ էլետկրոնները ունեն բացասակն լիցք։
             6. ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է, որովհետև պռոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է։
         7. Ատոմները միանալով իրար հետ առաջացնում են մոլեկուլներ և միևնույն ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր, տարբեր ատոմների միացումից առաջանում են բադ նյութեր։

       Տարրերի առաջին դասակարգը
       Առաջին դասակարգումը հետևյալն է
     Բոլոր տարրերը բաժանվեցին մետաղների և ոչ մետաղների
        մետաղները բացի սնդիկից պինդ են, ունեն մետաղական փայլ, պլաստիկ են, ունեն ջերմա և  էլեկտրա հաղորդականություն
         ոչ մետաղները եթե պռոտոն  պինդ են  փխրուն են մեծ մասամբ գազային կամ հեղուկ նյութեր են, չունեն փայլ,  չունեն ջերմա և էլեկտրա հաղորդականություն, այս դասակարգումը թերի էր, որովհետև գտնվեցին տարրեր որոնք ունեին և մետաղական և ոչ մետաղական հատկություն։
         մետաղներից առանձնացրեցին ամենակտիվ մետաղները որոնք կոչվում են ալկալիական,Li Na, K, Rb Cs, Fr
     ոչ մետաղներից առանձնացրեցին ամենաակտիվ ոչ մետաղները որոնք կոչվեցին հալոգելներ որը հունարենից թարգմանվում է աղածին։ F, Cl, Br, I, At
      երրորդ խումբը առանձնացնում է ազնիվ գազեր կամ իներտ գազեր, He, Ne, Ar, Kr, Xe, Rn
     Ազնիվ գազերը կազմված են ատոմներից, նրանց ատոմները չեն միանում միմիանց և ուրիշ ատոմների հետ չեն առաջացնում և ոչ մի մոլեկուլ չեն առաջացնում: Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով։ Տարրեը համարակալվեցին՝ այդ համարները կոչվեցին կարգաթվեր։ Նկատեցին, որ ամեն մի ութը տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները (ալկալիական մետաղից հետո, ութերրորդը ընկնում էր ալկալիական մետաղի, հալոգենից հետո ութերրորդը հալոգիեն, ազնիվ գազերից հետո ութերրորդը ազնիվ գազ է) այս երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի, այնպես, որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգիենները իրար տակ, ազնիվ գազերը իրար տակ։ այդ կարճ շարքերը կոչվեցին պարբերություններ, պարբերությունները դրանք տարրեի հորիզոնական շարքեր են, որոնք գրված են, կարգաթվերի մեծացումով, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում ազնիվ գազերով։  ունեն 7ը պարբերություն առաջինը երկրորդը և երրորդը փոքր պարբերություններ են, 4-ից յոթը մեծ պարբերություններ։ Ուղաձիգ շարքերը կոչվում են խմբեր։Խմբերը բաժանվում են գլխավոր և երկրորդական խմբերի։Գլխավոր է կոչվում այն ենթախումբը, որը կազմված է և փոքր և մեծ պարբերություններից։ Երկրորդական
       
         Գործնական  աշխատանք `Խառնուրդներից  մաքուր  նյութերի  ստացւոմը: Երևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի  մաքրումը:
Կերակրի  աղի  մաքրումըՍարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի  թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թասԱզդանյութեր`կերակրի  աղ, ջուրԲաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը,  խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված  պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու  նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և  պատրաստում  են  ֆիլտր:Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր  լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն  ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի  պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը  տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք  սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և  լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ  չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու  թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած  աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:


      Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ  տրամադրված  էր  սկզբում:  


               Երկաթ- մաքուր, պինդ,  ունի մետաղական փայլ, պլաստիկ,  մետաղ , ունի ջերմաէլեկտրահաղորդականություն, չի լուծվում ջրում, նստում է ջրի տակ և գվում է մագնիսով

              Ծծումբ- դեղին գույնի փոշի է,  փայլ չունի, ոչ մետաղ է,  չունի ջերմաէլեկտրահաղորդականություն, չի լուծվում ջրում և չի էլ թռչվում, ծծումբը մագնիսով չի ձգվում, իսկ երկաթը այո, 






Ֆիլտրում (անհամասեռ) Շոգեհացում (համասեռ), Մագնիսի միջոցով, եթե խառնուրդում կան երկաթի կտորներ, բաժանիչ ձագար (անհամասեռ), երկու իրար մեջ չլուծվող հեղուկ նյութեր (անհամասեռ), թորում (համասեռ):

Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի և բենզինի:
սպիրտ և ջուր 
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստիև օժտված են խիստ որոշակի
հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր29
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որի միջոցով հնարավոր է այդ
խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր է պարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախված կավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ
խառնուրդը:

Սպիրտ և ջուր 

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...