Sunday, February 21, 2016

Շարադրություններ...


Իմ աշխարհն ու իմ օրենքները
Ծնվել եմ այստեղ, ապրում եմ այստեղ: Սա իմ աշխարհն է, բայց օրենքները իմը չեն, ես չեմ հորինել ու գրել, ես չեմ որոշել որն է ճիշտը: Բայց ես ունեմ իմ օրենքները: Ես դրանով եմ ապրում, հենց ի՛մ օրենքներով: Աշխարհը չգիտի իմ օրենքների հերթականությունը: Շարժվել իմ օրենքներով դժվար կլինի թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքում և թե՛ ողջ աշխարհում: Օրենքը լինում է կյանքիդ համար, կյանքդ շարժվում է քո օրենքով, դու ապրում ես կյանքիդ օրենքով: Մարդիկ ունեն իրենց սեփական օրենքները, բայց ոչ ոք, անգամ հենց ինքը չգիտի, որ շարժվում է այդ օրենքով: Աշխարհի օրենքները տարբեր են, բայց քոնը յուրահատուկ է:

Սպասում ենք, սպասում...

Սպասում ենք, ուզում ենք հասնել, բայց չի ստացվում։ Փնտրում ենք, բայց երբեք չենք գտնում։ Մեր ներսում ինչ-որ պակաս անկյուն կա, որը չենք կարողանում լրացնել, ինչ-որ բան, որ մեզ ժանհասկանալի է։ Սպասում ենք, փնտրում, ուզում ենք այդ պակասը գտնել։ Եվ միշտ ամեն ինչ պակաս է, ինչ-որ բան կա, որ միշտ մեզ անհայտ է։ Սե՞րն է, գիտելի՞քը, ընկերությո՞ւնը։ Մեզ դա էլ է անհայտ, անգամ չգիտենք, թե ինչն է մեզ պակասում։ Սպասում ենք օրվան, սպասում ենք պահին։ Ե՞րբ կլինի։ Սկզբում մտածում ենք, որ մեզ ամեն ինչ հայտնի է, խորանում ենք դրա մեջ, բայց նորից․․․ ամեն ինչ անհասկանալի ու պակաս։ Կյանքում կան այնպիսի պահեր, որ ուզում ես կրկնվեն, սպասում ես, սպասում, բայց չեն կրկնվում։

Ես կարդում եմ, որովհետև…
Ես կարդում եմ, որովհետև ինձ օգնում են գրքերը, վեպերն ու հեքիաթները: Օգնում են ապրել, ճիշտ գործել, տալիս են պայծառ ու հիանալի մտքեր: Գիրքն ընկեր է ինձ դառնում, խորհուրդ տվող ընկեր: Ընկեր, որ երբեք չի չարանում, չի թողնում քեզ մենակ: Իսկ խորհուրդները չեն պակասում, մտածում եք ինչո՞ւ, որովհետև գրքերը անվերջ են, մեկը մեռնում է մյուսն է ծնվում, ավելի լավը, բայց երբեք հինը չի մոռացվում: Ես կարդում եմ, որովհետև դեռ ժամանակ ունեմ շատ բաներ հասկանալու ու նաև ժամանակ ունեմ կարդալու  ու վերլուծելու: Եվ հետո հիշում եմ այն ամենը,  ինչը որ տպավորվում է քո մեջ, ու հաճախ նաև քո կյանքում լինում են պահեր, որ հիշում ես քո կարդացած գրքի մի մաս, որ նման էր  քո կյանքի այդ պահին: Կարդում եմ երբ տխուր եմ, կարդում եմ երբ ուզում եմ, կարդում եմ երբ ժամանակ ունեմ: Կարդում եմ, որովհետև սիրում եմ:
Կյանքը, իհարկե, հրաշալի է, եթե կողքիդ կան ընկերներ, կողքիդ է քո ընտանիքը, քեզ օգնողները շատ են: Կյանքը լի է անակնկալներով, և դու չգիտես, թե ինչ է լինելու վաղը քեզ հետ` լավ բան, թե վատ, ինչին դու չես էլ սպասում: Գնահատիր ապրածդ այն օրերը, երբ սովորել ես սխալներիդ վրա, այն օրերը, որոնք քեզ սովորեցրել են ճիշտ ապրել, շփվել, կիսվել, և այն ամեն ինչը, որ քեզ միշտ պետք են գալու կյանքում: Կյանքը կլինի հրաշալի այն դեպքում, երբ  դու հասկանաս կյանքի գինն ու ճիշտ օգտագործես այն: Սկսենք մանկությունից, այն օրերը, որ դու սկսեցիր գնալ մանկապարտեզ քեզ շատ բան են տվել, այդ օրերից դու արդեն գիտես, թե ինչ է կյանքն ու ինչու մենք կանք, գոյություն ունենք: Դպրոցում արդեն պետք է լուրջ սովորես, քո դիմաց դնես նպատակ և հասնես դրան: Կան մարդիկ, ովքեր չեն սովորում և մեծանում են անբան: Դու ինքդ պետք է քո համար ստեղծես հրաշալի կյանք: Դու պետք է հասկանաս` որ պահին` ինչ պետք է անես: Երբ տուն ես հասնում, պետք է դա՞ս անես, թե պետք է բակ իջնես և խաղաս ընկերներիդ հետ: Այդ տարիքից է սկսվում ինքնավստահությունն ու ինքնուրույն ապրելը, ինքնուրույն որոշումներ կայացնելը, չէ որ մի օր է  գալու, որ  մենք էլ չենք ունենա այն ծնողներին, որոնք մեզ ամբողջ կյանքում օգնել են, և երբ նրանք դեռ քեզ հետ են լինում, այդժամ դու այդքան էլ ինքնուրույն չես կայացնում քո որոշումները, անգամ այն ամենահասարակ բանը, օրինակ` թե ինչ շոր պետք է հագնես վաղը, չէ որ դպրոցական տարիքում դեռ հարցնում ես մայրիկիդ` կարող ես դա հագնել թե ոչ, իսկ հասուն ժամանակ այդ հարցը էլ քեզ պետք չի գալիս: Հրաշալի կյանքը փողը չէ,որ կարող ես ամեն ինչ գնել դրանով և քեզ լավ զգաս,  հրաշալի կյանքը ընկերներն են, ծնողները, քեզ հարազատ մարդկանց հետ շփվելն ու ուրախ տոներ նշելը: Այն հաջողություններն ու ձեռքբերումները, որ ունեցել ես քո սովորելու արդյունքում, սովորել ես դեռահաս ժամանակում և ահա այսօր մեծ հաջողությոնների տեր ես, և այս դեպքում դու արդեն քո քրտինքով ձեռքբերած հաջողություններից կունենաս նաև քո վաստակած գումարը,  կունենաս սիրող ու հավատարիմ կյանքի ընկեր, և այս ամենը քո կյանքն ավելի հետաքրքիր կդարձնի: Հրաշալի կյանք է, երբ քո նպատակներին հասնում ես, վստահելի ես լինում, երբ բոլորը քեզ սիորւմ, հարգում ու, ինչու չէ,  մի քիչ էլ նախանձում են: Ամեն մարդ իր ձևով է պատկերացնում Հրաշալի կյանք խոսքերը, ես սա եմ պատկերացնում այս խոսքերի տակ` ներդաշնակ ու գոհացած կյանք:


Իմ մեկ օրվա նկարագրություն։
Օրս նույնն էր՝ արևոտ, միասնական ու գունեղ։ Արթնանալուն պես տեսա, որ շողում է արևը։  Ընկերների հետ միասնական պարով, երգով ու խնդությունով սկսվում է դպրոցական օրը։ Դպրոցի գույներն ու զարդարանքը հետաքրքիր են դարձնում ու գունավորում օրը։  Դպրոց մտնելուն պես երեխաները արդեն պատրաստվում էին պարապմունքին, որտեղ երգով ու պարով ողջունում ենք բոլորին։ Սկսվեցին դասերն ու դասերի ժամանակ երեխաների հետ պատահած արկածներով լի օրը։ Ամեն օր, ամեն դասի ժամանակ սովորում եմ ու փորձում ընկալել ուսուցչուհու ասած ամեն մի բառը։ Ավարտվեց չորորդ դասաժամն, ու եկան <<համեղ>> րոպեները։ Դասերից հոգնած ու արդեն քաղցած վիճակով գնում ենք ճաշելու։  Փորձում ենք ուտել օգտակար, համեղ ու անվնաս կերակուր, որը հա՛մ ազդում է ուղեղի, հա՛մ էլ ազդում է լավ մարսողության վրա։ Վերջացան իմ դասերը, և ես պետք է գնամ տուն։ Հոգնած: Ուրախ եմ, որ հոգնած եմ. ուրեմն լավ եմ աշխատել:

Աշուն է, պայծառ աշուն
Տերևները դեղին, ծառերը մերկ, արևը շողում է երկնքի կապույտ ստվերի տակ:Այս ամենը կոչվում է Աշուն: Խշխշան ու գույնզգույն տերևներով լիքն է գետինը, տերևներին նաելիս բոլորս ժպտում ենք: Արևի ճառագայթները պայծառեցնում են աշնան գույները ու ջերմացնում մարդկանց սրտերը: Երեխաների ուրախ ձայներն ու տերևների խշխշոցը լսելիս հասկանում ես, որ աշուն է, որ աշունըէլի վերադարձել է: Սա է կոչվում Պայծառ աշուն:

Ինձ համար հարազատ ու կարևոր մանկության անկյուն

Հարազատ ու կարևոր անկյուն բոլորը ունեն։ Այնտեղ պահում են իրենց սրտին մոտ, հարկավոր ու պետքական իրեր։ Իմ անկյունում  իմ մտքերն են, իմ ընկերների հետ եղած ամենալավ ու բարի պահերը։ Սիրում եմ հիշել անցյալում եղած բոլոր դեպքերը, որնցում ես գլխավոր դերակատարն եմ եղել․այդ ամենը իմ ծննդավայրում, իմ մանկության դրվագներում, իմ պապիկի ձեռքերով պատրաստված այգում է պահված։ Երբ արթնանում էի լսելով ծիտիկների երգը, որոնք նստում էին իմ պապիկի տնկած ծառի վրա։ Ամեն առավոտ փորձում էի բռնել ծիտիկներից մեկին,  բայց չէր ստացվում։Արթնանում էի, խաղում էի աշնան տերևների հետ։ Մինչև հիմա էլ իմ աչքի դիմաց են այդ պահերն ու իրադարությունները:
Հիշում եմ ու ժպտում ինքս ինձ․․․

Պատուհան

Մարդիկ իրենց ներսում ունեն պատուհաններ։ Դա բնավորթյան պես մի բան է, որը ուղեկցում է քեզ ամբողջ կյանքում։ Պատուհանից դուրս կտեսնես այն բաները, ինչ որ ուզում ես, ինչը քեզ դուր է գալիս, և այդ ամենը դու կտեսնես քո օգնությամբ, քո ցանկությամբ։ Պատուհանին դու նայում ես, ասում ես այն, ինչ ուզում ես, դու խոսում ես նրա հետ։ Խոսում, պատմում այն ամենը, ինչը եղել է քեզ հետ։

Իմ երեկվա օրը


Արթնացա ու առաջին բանը, որ եկավ մտքիս` ընկերներս էին: Մեկ գիշերվա մեջ հասցրել էի կարոտել նրանց: Հիշեցի նրանց, մեր խաղերը, դասերը ու արագ-արագ հագնվեցի, պատրաստվեցի և դուրս եկա տնից: Եղանակը արևոտ էր, բայց միաժամանակ ցուրտ: Մեքենայի մեջ մտածում էի, թե երբ կհասնեմ, և երբ հասնեմ` երեխաներից  որևէ մեկը եկած կլինի՞: Հասա դպրոց, բակում երեխաները շատ էին, և բոլորը  շտապում էին շուտ մտնել դպրոց և տեսնել իրենց ընկերներին: Ես նույնպես նրանց նման շտապում էի: Մտա դպրոց, հանդիպեցի ընկերներիս, և սկսվեց մեր հետաքրքիր ու մարդաշատ առավոտյան պարապմունքը: Մեզ հյուր էին եկել վանաձորցիները և սպիտակցիները: Մենք նրանց համար Տերյան արտասանեցինք, պարեցինք և նրանք նույնպես մեզ հետ սկսեցին պարել: Վերջացավ առավոտյան պարապմունքը: Մենք` աղջիկներով, ընկեր Մերիի խնդրանքով գնացինք համերգասրահ, որտեղ մեզ նա սովորեցրեց Կոմիտասից միքանի երգ: Սովորեցինք երգերը և շտապեցինք դեպի կենսաբանության դասարան: Իսկ հաջորդ առարկան մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր: Ես և իմ ընկերուհիները  ընտրել ենք իսպաներեն լեզուն: Սովորեցինք նախադասություններ և բառակապակցություններ,  որոնք շատ են օգտագործվում:  Դասի վերջին րոպեներին արդեն զգում էինք, որ կարոտել ենք բուֆետը


Էլի գարուն կգա․․․


Բնության հոտն արդեն գալիս է․․․ գարունն է գալիս։ Դասեր, խաղեր, ծաղիկներ, ընկերներ և կանաչ բնություն։ Այս ամենը գարնան նկարագրությունն է՝ իմ պատկերացմամբ։ Դաշտերը պայծառ են և շողում են,  ինչպես արևը։ Պայծառ մտքերը հանգիստ չեն թողնում։ Ուզում եմ վազեմ, քայլեմ դաշտերով, պառկեմ խոտերին և երազեմ։ Երազեմ նրա մասին, ինչը պայծառ է և ցանկալի։ Գարնան ընթացքը շատ արագ է լինում։ Գարունը վազում է իմ կյանքում, ես չեմ նկատում նրան՝ ոնց եկավ, ոնց անցավ։ Գարունը սովորեցնում է մանուկներին ժպտալ, մեծերին՝ վայելել։  Իսկ երբ ավարտվում է Գարունը,  գալիս են ամառվա գեղեցիկ տեսարանները, բայց կանաչ բնությունը մնում է և մարդկանց երեսին հիմար ժպիտ է բերում։ Էլի գարուն կգա․․․ Էլի բնություն։


Մարդ ում վստահում եմ


Մարդ, ընկեր, թե՞ քույր։  Մարդ, ում ամեն ինչ եմ վստահում, քույրս է։ Նա ինձ ավելի լավ է ճանաչում, քան ես ինքս ինձ։ Իմ մասին գիտի ամեն ինչ։ Չգիտեմ ինչի եմ ամեն ինչ վստահում, բայց ես նրան պատմում եմ ամեն ինչ, իսկ պատմելուց հետո ինձ շատ լավ եմ զգում, թեթևացած։ Երևի նրանից է, որ  վստահ եմ հաստատ ոչմեկի չի պատմի այն ամենը, ինչ պատմում եմ նրան։   Նրան վստահում եմ նաև այն ամենը ինչը փչացնում եմ։ Օրինակ՝ եթե ես ինչ-որ մի բան փչացնում եմ, կեղտոտում, ջարդում։ Ես ասում եմ նրան, որ ինչ-որ բան մտածենք և մայրիկը չտեսնի։ Քույրս իմ միակ ու բարի ընկերն է, որ սիրում եմ իրեն, վստահում ու միշտ կիսվում իր հետ։ Քույրս չի խանդում, չի նեղացնում, ուզում է անել ամեն ինչ, որ ես ինձ լավ զգամ։ 

No comments:

Post a Comment