Tuesday, September 27, 2016

Սեպտեմբերի 27-ի արևոտ առավոտ

Մի արևոտ առավոտ, արևն այնքան ուրախ էր, որ լույսը բացվելուն  պես շուտ արթնացել էր ու շողերը գցել իմ պատուհանին:  Իմ` արևի նման փայլուն ու լոսավոր սենյակում քնած էի, երբ ինձ արթնացրեց արևի շողերը: Շողերից ես առույգացա ու առանց հոգնած ու քնկոտ ձևանալու վեր կացա ու գնացի պատուհանի մոտ, որի վրա էր մեծ արևի շոխքը: Երկինքը կապույտ էր, արևն ընկնում էր աչքերիս, ամպերը ճերմակ էին ու կարծես շա՜տ փափուկ, առավոտն արևոտ էր, ու օրվա տրամադրությունն արդեն բարձրանում էր:  Անհամբեր սպասում էի, թե երբ եմ դուրս գալու տնից, որ զգամ արևի տաք շողերը` իմ վրա: ահա եկավ այդ հաճելի պահը: Եղանակը իմ զգացողությունները իրականացրեց:  Ամբողջը իմ պատկերացումով էր, արևը շողում էր ինձ, ամպերը փայլում էին, իսկ կապույտ երկինքը պատկերը ավելի էր գեղեցկացնում: Հասա դպրոց, սկսվեց դասերը, դասի ժամանակ նստած էի պատուհանի կողքին: Արևը ինձ հետևել  և  գտել էր մեր դասարանում: Շողերը գցել էր իմ սեղանին, իսկ լույքը ցավեցնում էր աչքերս: Այդ պահին հիշեցի իմ առավոտը, ժպիտ հայտնվեց դեմքիս ու կարծես արդեն օրս կայացած էր: Բոլորին մաղթում եմ իմ նման արևոտ ու իմ օրվա պես արևոտ առավոտնե՜՜՜ր:

Sunday, September 25, 2016

Ազատության թևերը

Ազատ մարդ եմ, ազատ կյանքով, ապրում եմ ազատ:  Ազատությունը  ունի սկիզբ, չունի վերջ: Բայց իմ ազատությունը իմ սահմանների ու հնարավորությունների մեջ է. ազատ եմ այնպես, ինչպես ինձ հետ խոսելիս եմ ազատ: Սիրում եմ ազատության թևերը, որ ճախրում են ամենքի սրտում, ամենքի հոգում: Այն ազատությունը, որ տալիս է մարդկանց սեր, ուժ ու թևեր՝ միշտ դեպի առաջ շարժվելու համար: Սիրում եմ մարդկանց, ովքեր ունեն խոսքի ազատություն, հնարավորություն: Ազատ մտածելու հնարավորություն ունեն բոլորը, բայց քչերն են օգտվում դրանից, քչերն են դիմացինի հետ լինում ազատ: Ամենահաճելի բաներից մեկն է ազատ լինելը, ազատ մտածելը: Ազատությունն այնքան սիրուն է՝ քո պատկերացումներն են, քո մտածած պահերը, քո ցանկությունը: Ազատության թևերը թռչում են օդում, դու պետք է հասցնես բռնես, ու միշտ ազատ լինես: 

Wednesday, September 21, 2016

Սեպտեմբերի 21

Ահա եկավ այս օրը, այս սիրելի ու հաղթական օրը` Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Այս օրը շատերը սիրում են դպրոց չգնալու, շատերը՝ անկախության համար: Այսօրվա համար  հայերը պատրաստել էին շատ գեղեցիկ զորահանդես, հրապարակում:  Հրապարակը լիքն էր մարդկանցով, եռագույնով, ժպիտներով, պարերով ու երգերով: Մարզերից Երևան էին բերել մեծ ու շատ զենքեր: Զինվորները քայլում էին հպարտ, նրանց շնորհավորելու էին եկել շատ ու շատ մարդիկ: Օրը արևային էր առիթի նման, տրամադրությունն էլ ուրախ էր զինվորների նման: Զորահանդեսը վերջացավ, բայց ոչ ոք տուն չէր ուզում գնար: Տանը մայրիկին ու հայրիկին պատմելու շատ բան կար, թե ինչ մեծ ու սիրուն, ուժեղ զենքեր եմ տեսել: Օրս ավարտվեց ընտանեկան քննարկումներով, թե ով ինչ է արել այսօր:

Tuesday, September 20, 2016

Սեպտեմբերի 20

Այսօր ի վերջո գնացինք մեր ձիերի Ագարակը: Այնքան սիրուն էին ձիուկները, մեծ, բարի, ընկեր Լուսինեին էլ լսում ու սիրում էին: Ագարակը մաքուր էր, միայն ձիուկների հոտն էր գալիս: Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ձի քշելու: Քանի որ մենք ունեինք քիչ ժամանակ, ուղղակի հասցրեցինք տեսնել ու սիրել ձիուկներին ու արդեն պետք է վերադառնայինք, քանի որ հաջորդ ժամը անգլերեն էր, և մենք չէինք կարող ուշանալ:  Եղանակը տաք էր, արևոտ, բայց միևնույն ժամանակ կար քամի: Շատ քայլելուց հետո հասանք դպրոց, և  սկսվեց դասը: Անգլերենի դասին նստում ենք հաճույքով, քանի որ մեր սիրած առարկաներից մեկն է:  Վերջին ժամը ֆիզկուլտուրա էր, դրա համար էլի տուն գնալուց շատ հոգնած էինք: Տանը մտածում էի վաղվա մասին, սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակի մասին, մտածում էի, որ վաղը հպարտ կգնամ գլխավոր հրապարակ ու գլուխս բարձր կնայեմ մեր զինվոր տղերքին: Դե, մինչ վաղը:

Friday, September 16, 2016

Սեպտեմբերի 16

Ողջույն, ողջույն, ինձ հարազատ դարձած բլոգում:  Այսօր սեպտեմբերի 16-ն էր, օրը՝ ուրբաթ, այսօրվա ամենաուրախ լուրը՝ վաղը և մյուս օրը տա՜նն ենք: Սա շատերի երազանքն է: Դպրոցում գործերը, դասերը, աշխատանքը լավ է, գնում է իր հունով ու իր դրական լիցքերով: Կասեմ այն, որ դեռ մենք չունենք ճիշտ դասացուցակ, միակ մեծ խնդիրը դա է: Դաս, որ սեպտեմբերից այս կողմ անում էինք առաջին անգամ,  տեխնոլոգիան է: Մենք ամեն տարի էլ անցել ենք այդ առարական: Մենք  տեխնոլոգիայից  հաճախում ենք կավագործության. այսօր դասարանի երեխաները և ես պատրաստել ենք բաժակ, ափսե, կուժ: Այսօր օրը ցուրտ էր  ու անձրևային: Ֆիզկուլտուրայի (սուսերամարտ) ժամին խաղացինք նաև բասկետբոլ. ասեմ, շատ լավ էլ ստացվում էր, լավ հոգնեցինք ու աբողջ էներգիան թողած դպրոցում՝ հասանք տուն: Երբ  զգացի մայրիկիս պատրաստած ուտելիքների հոտը, տուն մտնելուն պես վազեցի խոհանոց, արագ-արագ լվացվեցի ու համով-համով կերա: Ահա հիմա տանն եմ և պատմում եմ քեզ իմ այս օրը: Ժամը ուղիղ 23:05- է, և ես արդեն թողարկում եմ այս նյութը: Բոլորին բարի գիշեր ու լավ երազներ: 

Thursday, September 8, 2016

Սեպտեմբերի 8

Ողջույն, ես Եվան եմ, այս բլոգի ադմինը:  Կփորձեմ ամեն օրս փոքրիկ պատումով տեղադրել բլոգումս։ Սա կլինի իմ օրագիրը, բայց քանի որ իմ գաղտնիքները չեմ կարող գրել այստեղսա կլինի հանրային օրագիր։ Այսօր ամեն օրվա պես էլի շուտ արթնանալ,  էլի վազել դպրոց, էլի դասեր ու էլի բազում տնայիններ։ Դե արդեն գիտեք մեր առավոտյան պարապմունքնրի մասին, որոնք ամեն օր իրենց հետաքրքրություններն են ունենում։ Դպրոցում  ուրիշ նորություն չկա, այսօր էլ էլի ունեինք դժվար, բայց միաժամանակ հետաքրքիր ու կարևոր դասեր, որոնցից էին աշխարհագրությունը, հանրահաշիվն ու հայոց լեզուն։ Իսկ այ մեր բարդ լեզու իսպաներենը ամենահետաքրքիր ու ամենագեղեցիկ լեզուներից մեկն է, թե թվերն են գեղեցիկ, թե խոսելաձևը։ Ընկերների կարոտը մեկ շաբաթում արդեն առել ենք,  բայց էլի չեն վերջանում ամռան մասին հիշողություններն ու դրանց մասին կիսվելը, իրար հետ մեզ հետաքրքրող թեմաներից խոսելը։ Այսքանը այսօրվա մասին, մինչ  վաղը։