Saturday, October 29, 2016

Ձմռան շունչը

Եղանակը ցրտում է:  Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն  ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մոխրագույն են դառնում:  Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու  եթերային ձյան փաթիլների  եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն  է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն  ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում:  Մեկի համար հաճելի եղանակ,մյուսի համար` շատ ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են.  շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ... Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում:Տրամադրությունը տոնական է` դառնում ամբողջ աշխարհում: 

Thursday, October 13, 2016

Էլի կբացվի առավոտը

Կգա նոր օր, էլի կշողա արևը, էլի կբացվի առավոտը։ Չնայած հիմա մարդիկ շփոթի մեջ են, չեն հասկանում միմյանց, բայց բոլորն էլ հուսով են, որ էլի կգա մի օր ու  կբացվի առավոտը։ Մեկը  կորչում է աղմուկի մեջ, մյուսը փնտրում է այդ կորած մեկին... Մեկը կորցնում է գիշերվա մեջ, մյուսը գտնում առավոտվա բացվող լույսի մեջ: Ահա այսպիսին է մեր կյանքը.  չգիտենք ինչը, երբ, որտեղ ու ոնց կլինի: Կյանքը լի է անակնկալներով՝  գունեղ, կամ խամրած գրքի պես, որի հերոսը դու ես, որտեղ ամեն ինչ որոշում ես դու՝  քո մտքերով, քո խոսքերով, քո քայլերով։ Մի օր երկինքը կապույտ է, արևը շողում է, փայլում է ամբողջ աշխարհը, մի օր երկինքը մոխրագույն է, ու երկրի վրա շունչ չկա։ Ամեն առավոտ բացվում է յուրովի, բացվում է իր խնդիրներով ու լուծումներով։ Բայց բոոլորն էլ գիտեն,որ  էլի կգա մի նոր օր, ու կբացվի առավոտը։ 

Wednesday, October 12, 2016

Կյանք ապրելով

Կյանքը մենակ չես կարող անցնել: Կյանքն ապրելով հասկանում ես, որ եթե մենակ ես, երկու անգամ ավելի դժվար ես քայլում: Կյանքի ճանապարհը թեթև ու ուրախ անցնելու համար  ընկեր է պետք՝ հավատարիմ, վստահելի, ազնիվ: Շատերն ունեն այդ մեկին, շատերը կորցնում են ու նորից գտնում, շատերն ապրում- մեռնում են առանց գտնելու: Շատերն էլ գտել են, բայց կորցնում են, ու այդտեղ դժվարանում է ամեն ինչ:  Երբ ունես այդ մեկին, արդեն անհանգիստ ես լինում՝ վախենալով կորցնել նրան: Մեջդ է մտնում  այդ վախըորն ամեն առավոտ քեզ արթնացնում է՝ հուշելովոր զգույշ լինեսնրան հանկարծ չկորցնեսԴժվար է բաժանվել այն մարդուց, ով իրոք քեզ համար թանկ է:  Չգիտեմ ինչպես են կոչում այդ մեկին կյանքի ընկեր,  երկրորդ կես, թե ուղղակի պահապան հրեշտակ:  Բոլորն ուզում են գտնել այդ մեկին

Քիմիա

Նյութի զանգվածի պահպանման օրենքը

Քիմիական ռյակցյաների ժամանակ վերցված նյութերի զնագված միշտ  հավասար է ստցված նյութերի զանգվածին:

Նյութի բաղադրության պահպանման օրենքը, անկախ գտնվելու վայրից ստացման եղանակներկից նյութերը ունեն հաստատուն բաղադրություն:

Քիմիական  հավասարումը  դա քիմիական ռյակցայի պայմանական գրառումն է, քիմիական բանաձևերի և գործակիցների միջոցով: Ռյակցիյաները լինում են չորսը տեսակի`միացման, քայքայման տեղեկալման և փոխանակման: Միացման են կոչվում այնն ռյակցիյաները, որոնց ժամանակ երկու նյութից ստացվում է մեկ նյութ      : Քայքայման  ռեակցիա, որոնց ժամանակ  մեկ բարդ նյութից, ստանում ենք մի քանի նյութ: Տեղակալման ռեակցիանները կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի տարրի ատոմներից որևե մեկին Ա պլուս բց հավասար է ինչու աաախ ինչու ինչ դժվար ա դզեզ հետ դաս անելը: Փոխանակման ռեակցիաները կոտորվում են երկու բարդ նյութերի միջև որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ  մասերով:  


Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչ մետաղների

Tuesday, October 11, 2016

Սեր է, թե ուրիշ մի բան


Սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան... Ահա սա, որ հիմա զգում եմ, որ տանջում է միտքս, խառնում է զգացումներս: Ինչպե՞ս բացատրել իմ այս զգացումը. ներսս դատարկ է, գույն չկա, անգույն մի էջ է, բայց... կա ինչ-որ բան,  երևում է աղոտ: Ահա, այնտեղ ինչ-որ բառեր են գրված, լավ չեն երևում, անգույն են, գույն չունեն: Բայց բառերը հարազատ են, ես եմ գրել դրանք, իմ նոր բացված անգույն էջի վրա: Ուզում եմ սկսել սկզբից, նոր էջից, թող որ անգույն, բայց նոր էջից: Սկսում եմ... Բայց այն զգացումը հետևում է ինձ, այն զգացումը, որն անըմբռնելի է, անհասկանալի ու միշտ հետևում է ինձ: Ի՞նչ է ուզում...Ես էլի բացում եմ նոր էջ, անգույն մի էջ, ու էլի գալիս են այն բառերը, այն հարազատ դարձած բառերը: Չեմ հասկանում, սե՞ր է, թե՞ ուրիշ մի բան...

Monday, October 3, 2016

Ինչպես էի շներ վաճառում

Վերլուծություն 
Մի տղայի մասին էր, ով փոքրուց շատ է սիրել կենդանիներին, նրանց խնամելը, շոյելը: Տղան մեծանալով շատ ավելի էր ուշադրություն դարձնում  ձիերին ու կովերին, իսկ շներին գերադասում էր կատուներից: Տղային բոլորը ասում էին, որ նա մինչև հիմա ինքնուրույնություն ձեռք չի բերել: Տղան այդ խոսքերից ակտիվանում է ու որոշում, որ պետք է զբաղվի շների առևտրով: Նա փորձում էր գտնել լավ մարդ, որ աշխատանքում օգներ իրեն ու շատ շներ բերեր, որ արևտուրը արագ զարգանար: Նրա երազանքը համարյա կատարվում է: Նա արդեն ուներ շներ, աջակից, մեծ խանութ, որտեղ ադրեն կազմակերպվում էր նոր տարվա գեղեցիկ զարդարանք ու հետաքրքիր մտահաղացումներ: Միայն վատ ու տգեղ գրված վերնագիրը կարող էր մարդկանց հուսահատեցնել ու դրդել, որ չմտնեն այդ խանութ, իսկ տղայի աջակիցը խանութում գրել էր «Գնեցեք շնիկներ։ Երեխաների համար ամենալավ տոնական նվերը սիրունիկ լակոտն է»: Մարդուն ինչեր  ասես կարող է թևեր տալ՝ իր նպատակին ու ուզածին հասնելու համար:  

Sunday, October 2, 2016

Թողեք, ես ընտրեմ թեման

Թողեք՝ ապրեմ իմ կյանքով, թողեք, ես ընտրեմ իմ թեման, ապրեմ իմ կյանքով ու  գնամ իմ ընտրած ճանապարհով: Թողեք  ճանապարհս շարունակեմ իմ ուզած արագությամբ: Ընտրելու իրավունք ունենք բոլորս, թողեք ամեն մեկը գծի իր շրջանը, ընտրի իր ուղին, իր ճանապարհը:   Ինձ թողեք՝  լինեմ ազատ, շփվեմ առանց կաշկանդվելու, լինեմ իմ հսկողության տակ:  Թողեք՝ ես ընտրեմ իմ մտքերի ընթացքը, ինչի մասին, երբ ու  ոնց  մտածեմ, ինչով հետաքրքրվեմ: Թողեք գնամ իմ նախասիրությունների ետևից: Ի վերջո  այն ամեն, ինչը ինձ է վերաբերում,  թողեք ինձ: Թողեք հանգիստ շունչ քաշեմ:  Թողեք ես որոշեմ:

Թողեք, ես ընտրեմ թեման

Թողեք՝ ապրեմ իմ կյանքով, թողեք, ես ընտրեմ իմ թեման, ապրեմ իմ կյանքով ու  գնամ իմ ընտրած ճանապարհով: Թողեք  ճանապարհս շարունակեմ իմ ուզած արագությամբ: Ընտրելու իրավունք ունենք բոլորս, թողեք ամեն մեկը գծի իր շրջանը, ընտրի իր ուղին, իր ճանապարհը:   Ինձ թողեք՝  լինեմ ազատ, շփվեմ առանց կաշկանդվելու, լինեմ իմ հսկողության տակ:  Թողեք՝ ես ընտրեմ իմ մտքերի ընթացքը, ինչի մասին, երբ ու  ոնց  մտածեմ, ինչով հետաքրքրվեմ: Թողեք գնամ իմ նախասիրությունների ետևից: Ի վերջո  այն ամեն, ինչը ինձ է վերաբերում,  թողեք ինձ: Թողեք հանգիստ շունչ քաշեմ:  Թողեք ես որոշեմ:

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...