Saturday, October 29, 2016

Ձմռան շունչը

Եղանակը ցրտում է:  Օրը շուտ է քուն մտնում: Արևն էլ հաճախ չի երևում ու էլ նախկին սիրով իր լույսն  ու ջերմությունը չի տալիս մեզ: Օրերն արդեն մոխրագույն են դառնում:  Երկնքի վառ կապույտը փոխում է գույնը մոխրագույնով: Սա եղանակն է ընթերցանության, այն գրքերի, որ մնացել են այս օրերի համար: Սա տաք հագուստների ու  եթերային ձյան փաթիլների  եղանակն է: Ցուրտ օրերի եղանակն  է, որ ջերմացնում են միայն տաք թեյն ու գրքերի հաճելի պատմությունները: Թափվում են տերևներն, ու արդեն  ձնե թարմությունը սփռվում է ամբողջ քաղաքում:  Մեկի համար հաճելի եղանակ,մյուսի համար` շատ ցուրտ: Մեկը սիրում է այս եղանակն ու հաճույքով թափառում, մյուսն ամեն առավոտ տանջվում է այն մտքից, որ արդեն ձմեռն է մոտենում, և ձյուն է գալու: Իսկ երեխաներն ուրախ են.  շուտով ձյուն է գալու, ամանոր, Ձմեռ պապ... Օրերի մեջ կամաց-կամաց տոնական շունչ է մտնում:Տրամադրությունը տոնական է` դառնում ամբողջ աշխարհում: 

No comments:

Post a Comment