Tuesday, December 20, 2016

Առաջադրանք 37

Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն

Համառոտ պատմեք ստեղծագործությունը:

Ամանօրյա գեղեցիկ երեկո էր,  տարվա մեջ վերջին օրը: Նոր Տարվա նախօրեն: Երեկոն շատ ցուրտ էր, ձյուն էր գալիս: Այս ցրտին դրսում թափառում էր մի փոքրիկ աղջիկ, ով կորցրել էր իր կոշիկները ճանապարհին, քանի որ կոշիկները շատ մեծ էին: Իր գրպանում  ուներ լուցկիների տուփ: Ամբողջ օրը ոչ մի լուցկի չէր վաճառել: Աղջկա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից: Աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ և նստեց և կծկվեց` ոտքերը մարմնի տակ սեղմելով:  Աղջիկը քաղծած էր, մրսում էր, կոշիկներ չուներ և վախենում էր անգամ տուն գնա,լ քանի որ գիտեր, որ հայրը կծեծի իրեն, որովհետև նա ոչ մի լուցկի չի վաճառել:  Նրան փոքր լուցկու կրակը ինչպես կտաքացներ, միայն թե նա իր մեջ քաջություն հավաքեր և վառեր այդ լուցկին:

Monday, December 19, 2016

Սովորեցնոց-սովորող

Այս շաբաթ 8-րդ դասարանցիներով սկսել ենք «Սովորեցնող-սովորղ» նախագիծը: Նախագծի գլխավոր նպատակը փոքրերին սովորեցնել մեր իմացածն ու ձեռք բերած հմտությունները: Ես և Անգելինա Արզումանյանը Նոր դպրոցի փոքրիկներին` 5 տարեկաններին սովորեցնում ենք ակտիվ, ժամանակակից պար, որի վերջնաարդյունքը կարող եք տեսնել դեկտեմբերի 22-ին Մայր դպրոցում կայանալիք տոնական-համերգ ցուցադրության ժամանակ:

Friday, December 16, 2016

Առաջադրանք 27

Առաջադրանք 27 (09.11-10.11)

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛րտեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այնհամոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիսթունավորնյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Շատ վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. իր հետքը թողել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալխարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:
Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմում էր հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թուզը համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյուն թափելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Քսերսսեսը բարկացավ , հրամայեց նեղուցի  հաղթահարել  խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի  հետ կռիվ  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց սպանել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդիկ հասկացան,  որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները որոշեցին մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը  ճանապարհվելու`   նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Saturday, December 10, 2016

Առաջադրանք 34

Ուրիշի ուղղակի խոսքը դարձրեք անուղղակի.


ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Փողոցում կանգնել էր մի կին և լաց էր լինում: Մոտով անցավ մի տղա: Նա խղճաց կնոջը, մոտեցավ նրան և ասաց.
— Տիկի՛ն, ինչո՞ւ եք լաց լինում:
Կինը միայն ուսերը թափ տվեց:
— Օ՜յ, տղա՛, դու ինձ չես հասկանա…
Տղան մեկ անգամ ևս հարցրեց.
-Տիկի՛ն, բայց ինչո՞ւ եք լաց լինում:
Կինը լացեց և լացակումած ասաց.
— Օ՜յ, տղա, ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոքի ես պետք չեմ…
Տղան նայեց նրան և հարցրեց.
— Տիկի՛ն, իսկ դուք բոլորի՞ն եք հարցրել:
ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Փողոցում կանգնել էր մի կին և լաց էր լինում: Մոտով անցավ մի տղա: Նա խղճաց կնոջը, մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:   Կինը միայն ուսերը թափ տվեց և ասաց, որ տղան իրեն չի հասկանա: Տղան մեկ անգամ ևս հարցրեց, թե ինչու է կինը լաց լինում: Կինը լացեց և լացակումած ասաց տղային, որ իրեն ոչ ոք չի սիրում, որ ինքը ոչ ոքի պետք չէ: Տղան նայեց նրան և հարցրեց, արդյո՞ք տիկինը բոլորին է հարցրել: