Saturday, December 10, 2016

Առաջադրանք 34

Ուրիշի ուղղակի խոսքը դարձրեք անուղղակի.


ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Փողոցում կանգնել էր մի կին և լաց էր լինում: Մոտով անցավ մի տղա: Նա խղճաց կնոջը, մոտեցավ նրան և ասաց.
— Տիկի՛ն, ինչո՞ւ եք լաց լինում:
Կինը միայն ուսերը թափ տվեց:
— Օ՜յ, տղա՛, դու ինձ չես հասկանա…
Տղան մեկ անգամ ևս հարցրեց.
-Տիկի՛ն, բայց ինչո՞ւ եք լաց լինում:
Կինը լացեց և լացակումած ասաց.
— Օ՜յ, տղա, ոչ ոք ինձ չի սիրում, ոչ ոքի ես պետք չեմ…
Տղան նայեց նրան և հարցրեց.
— Տիկի՛ն, իսկ դուք բոլորի՞ն եք հարցրել:
ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Փողոցում կանգնել էր մի կին և լաց էր լինում: Մոտով անցավ մի տղա: Նա խղճաց կնոջը, մոտեցավ նրան և հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:   Կինը միայն ուսերը թափ տվեց և ասաց, որ տղան իրեն չի հասկանա: Տղան մեկ անգամ ևս հարցրեց, թե ինչու է կինը լաց լինում: Կինը լացեց և լացակումած ասաց տղային, որ իրեն ոչ ոք չի սիրում, որ ինքը ոչ ոքի պետք չէ: Տղան նայեց նրան և հարցրեց, արդյո՞ք տիկինը բոլորին է հարցրել: 

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...