Saturday, April 22, 2017

Հանդիպում գինեգործի հետ

Մեր առաջին երկու դասաժամը տեխնոլոգիա էր, որի ընթացքում աղջիկներով մաքրել ենք բակը, իսկ տղաները աշխատել են իրենց նախագծով՝ «կանաչող ճանապարհ»։Դրանից հետո էլ սկսվեց մեր ուսումնական ճամփորդությունները... Կոմիտասի թանգարան ինստիտուտ՝ շատ տպավորիչ կառույցով, ներսով, չինարի ծառով... Հետո հարակից այգում ազգագրական պարերի կատարում- տարածումով... ու րոպե-րոպե հասնում ենք Գեղարվեստի հարթակ, հանդիպման. «Տրինիտի Կանյոն այգիներ»- ի տնօրեն, գինեգործ Հովակիմ Սաղաթելյանին ենք հանդիպում։ Շատ հետաքրքիր մարդ, հավես զրուցակից։ Պատմեց գինու դարաշրջանից՝ 6100, իմացանք, որ ամենահնագույն գինու պահոցները գտել են Հայաստանի տարածքում, որ մարդիկ դրան պաշտանմունքով են վերաբերվել, որպես սուրբ խմիչք։ Շատ հետաքրքիր հարցեր հնչեցին, օրինակ՝ գինու օգտակար հատկություններից մինչև այսօրվա խաղողագործ գյուղացիների անորակ մթերքը, որն այդքան մեծ աղմուկ է դառնում, երբ չեն կարողանում վաճառել։ Շատ հավեսով զրույց էր բռնվել։ Պարոն Սաղաթելյանը առաջարկեց, որ նախագիծը, որ սկսել ենք, անցնի նաև իրենց այգիների այցելությամբ, բերքահավաքով, գինու ճզմելու ծեսով, համտեսով... Չեք պատկերացնի, թե որքան կուզեինք մասնակցել դրան։ Մեր խումբը, ընկեր Գոհարի հետ պատրաստ է անցնելու այդ դարերի մշակույթով՝ գինեգործության ուսումնասիրություններով:
Շնորհակալ ենք։

Friday, April 14, 2017

Իմ Մանկության բակը



Կարոտում եմ, կարոտում եմ հուշերիս մեր բակի, ընկերներիս ու մանկությանս եմ կարոտում: Երբեք չեմ սիրել, որ երեխային կտրում են իր բակից, իրեն հարազատ վայրից: Լինում  են պահեր, որ ստիպված երեխան կտրվում է իր բակից և մանկությունը թողնում է այդտեղ ու հեռանա: Կարոտում եմ մեր բակը, էրեխեքին, անգամ հոտն եմ կարոտում մեր բակի: Ուզում եմ էլ չկարոտել, չեմ սիրում կարոտը: Կարոտի դեմ պայքարը ամենաբարդն է, ամենադժվարը:  Մեր բակի մասին խոսելիս հիշում եմ ամեն ինչ, թե ինչպես էի համոզում մայրիկիս, որ իջնեմ բակ, էրեխեքին համոզելն եմ հիշում, մեր խաղերն ու խոսելու թեմաներն եմ հիշում, և հիմա զգում եմ, թե ինչքան եմ  կարոտում այդ ամենին: Մեր բակը սիրուն էր ամեն եղանակին. ձմեռն եմ հիշում, թե ինչպես էինք խաղում ձներով, իսկ մայրիկները նկարում էին, այսօր նկարները նայելիս կարոտ եմ զգում, ուզում եմ մանկություն վերադառնալ, հետ գնալ մեր բակ, ընկերներիս գտնել, մեր թեմաները, մեր ուրախ դեմքերը մանկական, ուզում եմ անցնել նույն ճանապարհը,  մեր բակն եմ ուզում:  Հիշում եմ ամեն ինչ, բոլորին, կարոտում եմ ամեն ինչին, բոլորին:  

Wednesday, April 5, 2017

Առակ

Ջորջ Դանցիքը լավ ուսանող էր, անգամ գիշերներն էր մնում, որ անի իր բոլոր առաջադրանքները: Մի օր իր ուշ արթնանալու պատճառով ուշացավ դասից և արագ տեղավորվելով արտագրեց խնդիրները: Երկու օր Ջորջը փորձում էր լուծել, բայց չէր կարողանում: Հաջորդ օրը նա խնդիրները լուծեց և տարավ, տվեց Պրոֆեսոր Նեյմանին: Պրոֆեսոր Նեյմանը ոչինչ չասաց, ուղղակի վերցրեց: Մի քանի շաբաթ Պրոֆեսոր Նեյմանը ստուգում էր այդ խնդիրները և ի վերջո նա Գնաց Ջորջ Դանցիքի տուն և պարզվեց, որ Ջորջը լուծել է անլուծելի խնդիրներ, որի վրա տանջվել են շատ մաթեմատիկոսներ: Ջորջը լուծել էր այդ խնդիրները, քանի որ նա չէր լսել, թե լսարանում ինչ էր պատմել Պրոֆեսոր Նեյմանը այդ խնդրի մասին, Ջորջը լուծեց, քանի որ չգիտեր, որ այդ խնդիրները անլուծելի են:

Tuesday, April 4, 2017

Սովորղների բլոգները

Ընկերներով ուսումնասիրում ենք 5-րդ դասարանի սովորողների բլոգները:  Ես կուսումնասիրեմ արևմտյան դպրցի 5-1 դասարանի մի քանի սովորողների բլոգները: Կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը տվյալ բլոգի մասին:

Առաջին բլոգը, որ ուսումնասիրեցի դա Միլենա Հարությունյանի բլոգներ:

Բլոգ մտնելիս առաջինը  տեսնում ես պատին գրված <<Իմ կախարդական մոլորակը>> այդ միտքը ինձ շատ դուր եկավ: Բլոգը թարմացվում է ամեն օր կամ երկու օրը մեկ, երևում է Միլենան աշխատասեր է: Բլոգում կան նաև ընկերների և դասավանդողների բլոգները: Բլոգում կան բաժիններ, ինձ թվում է, Միլենան սիրում է կինո-ֆոտո, լրագրություն, որովհետև նա շատ նյութեր է տեղադրում այդ թեմաներով: Նրանք, կարծում եմ նրանք, որովհետև ընկերներով արված գործ է, ունեն տունտունիկ TV, որը առաջին թողարկումը եղել է Հունվարի 24-ին և չի շարունակվել: Կարծում եմ Միլենը լավ կամ գոնե միջին չափով տիրապետում է մեդահմտություններին: 

Հրաչյա Կարապետյան


Բլոգում գրված է անուն, ազգանուն, դպրոց: Բլոգում կա նաև օրացույց, նյութի օրը, ամիսը, թիվը:Երևում է  նրան շատ դասեր են տալիս, որովհետև նա համարյա ամեն օր նյութեր է դնում: Բլոգում կան դասավանդողի,ընկերների բլոգները: Ամեն առարկա ունի իր հատուկ բաժինը: Բլոգում չկա արխիվ:  Շարադրություններ չկան, բայց ցանկալի կլիներ կարդալ իրենց մտքերը: Բլոգը նորմալ վիճակում է: 


Էդիկ Հարությունյան


Էդիկի բլոգում էլ գրված է իր անուն, ազգանուն, դպրոց, դա կարևոր է: Բլոգում միշտ նորություններ կան: Բլոգում կան առարկաների բաժիններ, օրացույց, ընկերների և դասավանդողի բլոգներ: Բլոգում չկա արխիվ: Կարծում եմ, օտար լեզուներից, Էդիկը սիրում է անգլերենը, քանի որ նա աշխատում է և անում է Անգլերենի տնայինները: 


Սաթինե Տեր-Պետրոսյան



Սաթինեն իր բլոգում չունի բոլոր բաժինները, ընկերների, դասավանդողների բլոգները, արխիվ: Նյութը ունի օր, ամիս, թիվ: Համարյա  ամեն օր բլոգը  թարմացվում է: