Friday, September 29, 2017

Լամպը վառվում է ամբողջ գիշեր

Ծովը մթնում էր, հեռվում նաև մայրեր մտնում արեգակը:Երկնքում անցնում էինք բազմագույն ամպերը:  Ես վայելում է այդ երեկոն: Նավակ վարձեցի, որ զբոսնեմ ծովով:
 Նավավարը շատ մռայլ մարդ էր, տարիքը չեմ կարող ասել, ո՝չ ծեր էր, ո՝չ էլ երիտասարդ: Շուտով մութն իջավ: Հեռվում մի լույս տեսա և   նավավարին զարմացած հարցրեցի, թե ինչ է դա:

Thursday, September 21, 2017

Մենք չենք փոխվում

Չեմ կարծում, որ միակ մարդն եմ ում ասել են, թե փոխվել ես:  Ու չեմ կարծում, թե փոխվել եմ: Ներկան դառնում  է անցյալ ու փոխում իր հետ ամեն բան, ես չեմ փոխվել, ինձ փոխել են:  Ես սիրում եմ պատմել ձեզ իմ մտքերի մասին, ես սիրում եմ կիսել ձեր հետ այն՝ ինչը ես զգում եմ: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան միմյանց: Թող հասկանան, որ մարդ չի կարող ամբողջովին լավը լինել: Մարդիկ անում են ու ունենում են սխալներ: Ոչ ոք անթերի չէ ու բոլորս էլ գիտենք, որ մարդ իր սխալների վրա է սովորում: Պետք չի, որ դուք փոխեք մարդուն ձեր համար և սարգեք  նրան միայն ձերը ու փոխել նրան: Պետք չի փոխել մարդուն ու դատել իրեն իր գործած սխալի համար: Ես համոզված եմ, որ դուք էլ ունեք ու անում եք սխալներ, բայց ձեզ դուր չի գալիս երբ մարդիկ փորձում են փոխում են ձեզ: Մենք չենք փոխվում, մենք ուղղակի մեծանում ենք  սկսելով հասկանալ ավելին քան այն ժամանակ:  Ուղղակի փորձեք հասկանալ մարդուն, փորձեք չփոխել նրան: Ու հավատացեք, որ դուք չեք փոխվում, ուղղակի սկսում եք հասկանալ ավելին ու ամեն ինչին սկսում եք վերաբերվել ուրիշ կերպ: Դուք չեք փոխվում: Դուք մնում եք ձեր նույն դիրքում՝ յուրովի ու յուրահատուկ: