Wednesday, November 8, 2017

Իմաստուն թագուհին

Իմաստուն թագուհին


Վանի թագավոր Սարդուրի Երրորդը դահակալել է մեր թվարկությունից առաջ: Վանի մայրաքաղաք Տուշպայում ապրում էր Վանուհի անունով մի բամազավակ կին:  Վանուհին ուներ 18 զավակ: Որդիները բանակում էին, շատ քաջ տղաներ էին:
  Ամեն մեկը արժեր տասը զինվոր: Մի օր Սարդուրին իմանում է բազմազավակ Վանուհու մասին: Նա բազմանդամ ընտանիքին օգնելու հրաման է տալիս. յուրաքանչյուր որդուն  տալ մեկ տուն, իսկ Վանուհուն նվիրել մի կառք, քանի որ այդքան զինվոր ծնած մոր ոտքը պետք է գետնին չդիպչի: Պարզվում է, որ Վանուհին որդիներից բացի, ունի նաև մի աղջիկ, անունը ՝ Օրաչ: Սարդուրին իմանալով դրա մասին՝ որոշում է տեսնել Օրաչին և ամուսնանալ նրա հետ: Նա կարծում է, որ Օրաչը առանց մտածելու կհամաձայնվի դառնալ արքայի կին՝ Վանի թագուհի: Հաջորդ օրը Սարդուրին տեսնում է  օրիորդ Օրաչին: Օրաչը դնում է մի պայման: Եթե Սարդուրին իրեն հաղթի վազքի մրցույթում, այդ դեպքում Օրաչը համաձայն է դառնալ նրա կինը:  Սարդուրը համաձայնվում է և սկսում են մրցույթը: Սկզբում դիմացից գնում էր Օրաչը, իսկ հետո քայլերն արագացնելով առաջ է անցնում Սարդուրին:  Մրցույթը ավարտվեց, Սարդուրին հաղթեց նրան:  Օրաչը համաձայնվեց դառնալ նրա կինը: Բայց նա անընդհատ ձգձգում էր հարսանիքը: Սարդուրին հարցնում է Օրաչին, արդյոք նրա մտքում ի՞նչ որ բան կա, ինչո՞ւ է նա անընդհատ ձգձգում հարսանիքը, չէ՞ որ Սարդուրին հաղթել է Օրաչին:  Օրաչը պատասխանում է,  ոչ թե Սարդուրին հաղթել է, այլ Օրաչն է պարտվել իրեն: Օրաչը առաջարկում է Սարդուրիին, որ նրանք գնան քաղաքից դուրս, բոլորից հեռու և այնտեղ մեկ անգամ էլ մրցեն: Նրանք գնում են բոլորից հեռու, քաղաքից բավականին հեռու: Մրցույթը ավարտվում է, հաղթում է Օրաչը: Սարդուրին ասում է, որ համաձայն է և այս անգամ ընդունում է իր պարտությունը: Հետո հարցնում է Օրաչին, թե ինչի այն անգամ պարտվեց Օրաչը: Օրաչը պատասխանում է, նա այն անգամ պարտվեց, որովհետև չէր ուզում արքան պարտվեր իր ծառաների առջև: Սարդուրին ասում է, որ Օրաչը ոչ միայն գեղեցիկ է այլ նաև իմաստուն:
ԵՎ մի քանի օր հետ նրանք ամուսնանում են:

No comments:

Post a Comment