Հասարակագիտություն

Գենդերային Հավասարություն

Բոլորը մտածում են, որ աղջիկենրը և տղաների չեն կարող հավասար լինել: Ես աղջիկների և տղաների միջև տարբերություն չեմ դնում, ճիշտ է նրանք տարբեր սեռի են, բայց երկու կողմերն էլ մարդ են ու պետք է ունենան հավասար իրավունքներ և հավասար աջակցություն պետության կողմից: Նրանց պետք է վերաբերվել հավասար: Նրանց ասել իրենց իրավունքները: Հաճախ իրենց իրավունքները իմանալով նրանք կարող են իրենց պաշտպանել շատ հարցերում: Օրինակ բերեմ դպրոցում դասավանդողների վերաբերմունքը դեպի աշակերտները: ՇԱտ դեպքերում նրանք տղաներին այլ կերպ են պատժում, իսկ աղջիկներին այլ: Եթե նկատել եք տղաների վրա ավելի շատ են բարկանում, քան աղջիկների: Միշտ այդպես է եղել ու ես չեմ հասկանում, որն է ճիշտը, որ երկուսին էլ նույն ձև վերաբերվեն, թե աղջիկենրի հետ ավելի մեղմ: Դասարանից դուրս հանել կամ ուրիշ բաներ ազդում են տղաների վրա: Շատ քիչ դեպքերում է, որ աղջկան դուրս  են հանում դասարանից: Կամ գնահատում են շատ վատ համակարգով, աղջիկներին հանգիստ ցածր են դնում, իսկ տղաները ինչքան էլ չսովորեն մեկ է նրանց դնում են անցողիկ գնահատական:   Շատ տեղերում արգելված է կանանց և աղջիկներին իրենց կարծիքը արտահայտել: Իմ կարծիքով չի կարող լինել լիարժեք հավասարություն:

No comments:

Post a Comment